«Ֆերարի»-ի իսպանացի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն հաջորդ մրցաշրջանում կարող է տեղափոխվել ավստրալական «Ռեդ Բուլ»:
Bild հանդեսի տեղեկացմամբ՝ իսպանացու գործակալ Լուիս Գարսիա Աբադը հանդիպել է «Ռեդ Բուլ»-ի նախագահ Քրիստիան Խորների հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ալոնսոյի՝ հնարավոր տեղափոխությունը:
Հիշեցնենք, որ «Ռեդ Բուլ»-ը փոխարինող է փնտրում Մարկ Ուեբերին, ով կլքի «Ֆորմուլա-1»-ն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Հաղորդվում է, որ բանակցային գործընթացը կավարտվի առաջիկա շաբաթվա ընթացքում: