«Ֆորմուլա-1»-ի պրոմոութեր Բերնի Էքլսթոունը Հունգարիայի Գրան-պրիի կազմակերպիչների հետ համաձայնեցրել է նոր համաձայնագրի պայմանները:
Այն կստորագրվի Բուդապեշտի ավտոարշավի մեկնարկից անմիջապես առաջ: Հունգարիայի Գրան-պրին կպահպանվի «Ֆորմուլա-1»-ի օրացույցում նվազագույնը մինչև 2021 թվականը:
Հիշեցնենք` ավելի վաղ Էքլսթոունը հայտարարել էր, որ «Ֆորմուլա-1»-ի օրացույցում 20 ավտոարշավ կլինի, չնայած Գրան-պրիի անցկացմանը հավակնում են 22 մայրուղի: