Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Սեբահաթթին Ըշըք Քոշաները մայիսի 19-ին Թուրքիայում նշվող սպորտի ու երիտասարդության օրվա կապակցությամբ իր ելույթում Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին անվանել է «հայրենասերներ».
«Թուրք «հայրենասերները» հայերի «տեղահանության» ժամանակ ցուցաբերած անփութության ու վատ վերաբերմունքի մեղադրանքներով «անտեղի» են պատժվել: Այժմ մեզ անհրաժեշտ է կանխել «այլընտրանքային պատմություն» գրել ցանկացողների նախաձեռնությունները»:
Հիշեցնենք, որ մայիսի 19-ը Թուրքիայում հայտնի է նաև որպես Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակի օր, քանի որ 1919 թվականի մայիսի 19-ին Աթաթուրքը սևծովյան Սամսուն նավահանգստում հայտարարեց իր պայքարը սկսելու մասին:










































