Monday, 08 03 2021
Արթուր Սողոմոնյանը ճի՞շտ էր. Վնգստացող դատավորներ՝ նաև հայկական ֆուտբոլո՞ւմ
17:28
Արքայազն Չարլզը խզել է հարաբերությունները որդու Հարիի հետ`ընտանիքը թողնելու նրա որոշման պատճառով
Գերիների հարցը հասավ Բայդենի վարչակազմ. «Պետք է ակտիվ աշխատանք տանենք, որ հարցը մոռացության չմատնվի»
17:20
Թաիլանդը կկրճատի կարանտինը պատվաստված օտարերկրացիների համար
Փաշինյանի ֆրակցիան գերի է իր ձեռքում․ Իշխան Սաղաթելյան
Հայկական դիվանագիտությունը հպարտ է հատկապես այն հանգամանքով, որ առաջին կին դեսպանը Դիանա Աբգարն է եղել. ՀՀ ԱԳՆ
Այդ մարդիկ պետք է ներողություն խնդրեն տավուշեցիներից այս խուճապը տարածելու համար
Թուրքիան ԱՄՆ-ին զգուշացրել է, թե ռուսական C-400-ների պատճառով ճնշումը կարող է հանգեցնել հակահարվածի
16:30
Մեգան Մարքլը խոսել է սուիցիդալ մտքերի մասին
COVID-19-ը Վրաստանում. 147 նոր դեպք
16:10
Լևոն Տեր-Պետրոսյան. Արձանագրումներ պահի թելադրանքով
16:00
Սերբիայի վարչապետը հայտարարել է պետական հեղաշրջման փորձի մասին
Հայ կնոջ առաքելությունը ավելի շատ մարտիրոսությունն է, քան արարչագործությունը
Սիրելի՛ մայրեր, խոսքերը երբևէ չեն հերիքելու շնորհավորելու ձեզ ձեր որդիների փոխարեն. Արարատ Միրզոյան
Խոնարհումս այն հայ կանանց, որ իրենց որդիներից, ամուսիններից ու եղբայրներից մարտիության շնորհավորանք չեն ստանալու․ Սյունիքի մարզպետ
Օլիվիե Դասոն Հայաստանի և հայ ժողովրդի մեծ բարեկամն էր. նախագահ Սարգսյանը ցավակցել է Օլիվիե Դասոյի ընտանիքին
Իրանի հարցում Բայդենի ընտրությունն ու Հայաստանի անհրաժեշտությունը
Արամ Ա կաթողիկոսը նշում է ծննդյան 74-ամյակը
Արցախի Ազգային ժողովի նախագահն ուղերձ է հղել կանանց միամսյակի առթիվ
15:10
Արքայազն Հարին և Մեգան Մարքլը հայտնել են իրենց դեռ լույս աշխարհ չեկած երեխայի սեռը
Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը տանդեմ չեն, կա ժամանակավոր միություն՝ ընդդեմ վարչապետի, և ոչ ավելին
14:53
Արքայազն Հարին ու Մեգան Մարքլը պատմել են գաղտնի հարսանիքի մասին
14:44
ԳՇ պետի հարցով նախագահը պետք է կոշտ վերաբերվի ընդդիմության գործելաոճին
Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի 10 հազար 253 նոր դեպք
14:20
SpaceX-ն ուղեծիր կարձակի 60 արբանյակներից բաղկացած Falcon 9 հրթիռ-կրիչը
14:10
Ֆինլանդիայում սահմանվել են խիստ կարանտինային միջոցառումներ
14:00
Ջեֆ Բեզոսի նախկին կինն ամուսնացել է ուսուցչի հետ
13:50
Նախորդ շաբաթ գերիների մեծ խումբ պետք է գար, ներքաղաքական զարգացումները դրան խոչընդոտեցին
13:49
Ֆրանկ Փալոնը Բայդենի վարչակազմի հետ խոսել է հայ գերիների հարցով
Ունենք դառը վիճակ․ հայտնվել ենք «Ճպուռի ու մրջյունի» առակի իրականության մեջ

«Տուն տանելու աղջիկ չի». Պարզելով, որ ընկերուհին կույս է, տղամարդը սպանել է սիրած աղջկան վարկաբեկած ընկերոջը

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ սկսվել է Գոռ Սարգսյանի գործի դատական քննությունը:

1991 թվականին ծնված Գոռ Սարգսյանը սևանցի է, աշխատել է երկաթուղային ոլորտում:

Նա մեղադրվում է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Սպանությունը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 8-ին Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մասնաշենքի հետնամասում:

25-ամյա Գոռը պարզաբանողական հանդիպում է ունեցել պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող Ազատ Ա.-ի հետ: Պարզաբանման նյութը աղջկա «թեմա» է եղել. խոսքը Ազատի նախկին ու Գոռի ներկա ընկերուհու՝ նույն աղջկա մասին է:

Ըստ մեղադրական եզրակացության՝ տուժող Ազատ Ա.-ն 2015 թվականի հունվարից սեպտեմբեր ընկերություն է արել մի ուսանողուհու հետ: Աղջկա ցանկությամբ ընկերությունը չի շարունակվել: Ազատը պարբերաբար փորձեր է կատարել իրենց հարաբերությունները վերականգնելու, սակայն՝ ապարդյուն, աղջիկը տեղի չի տվել:

2016 թվականի մարտից աղջիկը սկսել է հանդիպել սևանցի Գոռ Սարգսյանի հետ: Գոռը հետաքրքրվել ու իմացել է, որ աղջիկը նախկինում ընկեր է ունեցել: Երիտասարդը ցանկացել է աղջկա նախկին ընկերոջ հետ որոշ հարցեր ճշտել:

Գոռի նախաձեռնությամբ աղջկա նախկին ու ներկա ընկերների հանդիպումը կայացել է 2016 թվականի ապրիլի 4-ին տնտեսագիտական համալսարանի մոտակայքում:

Երիտասարդները զրուցել են: Ազատը նախկին ընկերուհու վերաբերյալ վատ է արտահայտվել այն աստիճանի, որ ասել է. «Տուն տանելու աղջիկ չի»:

Գոռն այս բնորոշումը կոնկրետ իմաստով է հասկացել ու սրտին շատ մոտ է ընդունել: Նա աղջկան վերցրել ու տարել է… բժշկական հետազոտության: Աղջիկն էլ գնացել է: Արդյունքում Գոռը իրազեկվել է, որ աղջիկը կույս է:

Ազատի կողմից աղջկան վարկաբեկելը Գոռին շատ վիրավորական է թվացել: Նա Ազատին երկրորդ ժամադրությունն է նշանակել՝ ասելով, թե խոսելու բան կա:

Ապրիլի 8-ին, ժամը 13.30-ից 14-ի սահմաններում Գոռն ու Ազատը հանդիպել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մասնաշենքի մոտակայքում: Ազատը մի խումբ ընկերների հետ էր, բայց համաձայնել է Գոռի առաջարկին, որ երկուսով առանձնանան ու խոսեն զուտ անձնական հարցով:

Գոռն ու Ազատը քայլել են դեպի համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մասնաշենքի հետնամասը: Այնտեղ Գոռն առանձնապես զրույց չի ծավալել: Նախ գլխով հարվածել է Ազատ Ա.-ի դեմքին, սակայն չի բավարարվել աջ աչքի շրջանում Ազատի ստացած վնասվածքով: Գոռը դանակի երկու հարված է հասցրել Ազատի կրծքավանդակի ձախ կեսին՝ պատճառելով կյանքի համար անհամատեղելի վնասվածքներ:

Գոռ Սարգսյանը դանակով հարվածներ հասցնելուց հետո փախել է Չարենցի փողոցով:

Ազատ Ա.-ին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա գիտակցության չգալով՝ նույն օրը, ժամը 17-ն անց 45-ի սահմաններում մահացել է:

Գոռ Սարգսյանն իրեն մեղավոր է ճանաչել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Դատարանը նախ հետազոտում է գործում առկա ապացույցները, ապա կանցնի վկաների հարցաքննությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում
new adriver("adriver_banner_525093214", {sid:216038, bt:52, bn:28});