Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Անկարայում Իրաքի դեսպան Հիշամ Ալի Էքբեր Իբրահիմ Ալ-Ալևիին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ կապված նախօրեին Իրաքի խորհրդարանում ընդունված հակաթուրքական փաստաթղթի հետ:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել էր Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի (խորհրդարան) ընդունած բանաձևը, որում մեղադրանքներ են պարունակվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հասցեին:
Իրաքի խորհրդարանը դեմ էր արտահայտվել երկրի հյուսիսում՝ Բաշիքայի շրջանում, թուրքական ռազմական ներկայությանը: Հոկտեմբերի 1-ին Թուրքիայի խորհրդարանը երկարաձգել էր Իրաքի ու Սիրիայի մանդատը, որով թույլատրվում էր այդ երկրներում թուրքական ռազմական ներկայությունը մինչև 2017 թվականի հոկտեմբերի 30-ը, ինչն էլ դատապարտվել է Իրաքի խորհրդարանի կողմից:








































