«Մեծ սաղարավարտ»-ի մրցաշարերի 5-ակի հաղթող Մարիա Շարապովայի որակազրկման ժամկետը կրճատվել է և այժմ այն 15 ամիս է կազմում: Այդ մասին հայտնում է Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տրապիշչևը:
«Շարապովան կարող է խաղալ ապրիլի 26-ից: Հիանալի է, որ Լոզանի վճռաբեկ դատարանն ընդառաջեց մեզ: Այժմ միայն Մարիայից է կախված այն մարզավիճակը, որով կվերսկսի կարիերան:
Մենք ցանկանում ենք, որպեսզի Շարապովան հանդես գա հավաքականի կազմում և Օլիմպիական հաջորդ խաղերի չեմպիոն դառնա»,- ТАСС-ը մեջբերում է Տրապիշչևի խոսքերը:
Հիշեցնենք` Շարապովան պատժվել էր 2016 թվանանի հունվարի 1-ից արգելված դեղամիջոցների ցուցակում ընդգրկված մելդոնիումի օգտագործման համար: