Բրիտանական ֆունտ ստերլինգը անկում է ապրել՝ հասնելով 31 տարվա նվազագույն ցուցանիշի։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով Global Markets-ի փորձագետ Ջեյմի Չիշոլմին։
Ֆունտի փոխարժեքն առավոտյան ընկել է 0.5 տոկոսով՝ հասնելով 1.27 դոլարի, ինչը ամենացածր ցուցանիշն է 1985 թվականից ի վեր։
Bloomberg-ի տվյալներով՝ դա տեղի է ունենում ներդրողների անհանգստության պատճառով, որ Բրիտանիային սպասվում են Brexit-ի ծանր հետևանքներ։
Հաղորդվում է որ ֆունտն ընկել է աշխարհի 31 հիմնական արժույթներից 30-ի նկատմամբ այն բանից հեո, երբ վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալու գործընթաց կնախաձեռնի 2017-ի առաջին եռամսյակում։
Այն օրից, երբ Բրիտանիան կողմ քվեարկեց ԵՄ-ից դուրս գալուն (հունիսի 23), ֆունտը 14 տոկոսի անկում է գրանցել։