Հայտնի է դարձել 2016 թվականի առաջին Նոբելյան դափնեկիրը։ Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում 2016 թվականի Նոբելյան մրցանակակիր է դարձել ճապոնացի Յոսինորի Օսումին։ Այս մասին հայտնել է Ստոկհոլմի Կարոլինյան ինստիտուտի Նոբելյան կոմիտեն։
Մրցանակը գիտնականին հանձնվել է գործընթացի հետազոտման համար, որը կապված է օրգանիզմում բջիջների ինքնոչնչացման հետ։











































