Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր ԱՄՆ-ի հետ պլուտոնիումի ուտիլիզացիայի մասին համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մասին՝ Վաշինգտոնի ոչ բարեկամական գործողությունների պատճառով: Համապատասխան փաստաթուղթը երկուշաբթի հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
Հրամանագրի համաձայն՝ այդ որոշումը պայմանավորված է «ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ ոչ բարեկամական գործողությունների հետևանքով ռազմավարական կայունության սպառնալիքի առաջացմամբ», նաև ավելցուկային ռազմական պլուտոնիումի ուտիլիզացիայի հետ կապված ընդունված պարտավորությունների իրագործումն ապահովելու ԱՄՆ անկարողությամբ:











































