Facebook սոցիալական ցանցն անցել է իր ֆիրմային մեսենջերում Messenger Day նոր հնարավորության փորձարկման։ Գործառույթը թույլ կտա այլ օգտատերերի ուղարկել ինքնաոչնչացվող հաղորդագրություններ, ինչպիսիք են Instagram-ի ու Snapchat-ի «պատմությունները»։
Ինչպես հայտնում է TechCrunch-ը՝ հնարավորության փորձարկումը սկսվել է Լեհաստանում։ Ընկերությունը հատուկ է ընտրել այս երկիրը փորձարկումների համար, քանի որ Snapchat-ն այնտեղ քիչ ժողովրդականություն է վայելում։











































