Friday, 19 04 2024
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Փուլային տարբերակ

Կարծես թե հասկանալի է Հայաստանի ներքաղաքական ներկայիս գործընթացի հանդեպ Արևմուտքի հետաքրքրվածության մոտիվացիան: Արևմուտքի համար շատ կարևոր է Հայաստանի 2012-2013 թվականների ընտրական ցիկլում արձանագրել էական տարբերություն նախորդ ընտրական ցիկլի, մասնավորապես՝ 2008-ի համեմատ: Իսկ դրա համար նախ և առաջ անհրաժեշտ է Հայաստանում թուլացնել լարվածության ֆոնն ու ստեղծել փոխադարձ հանդուրժողության վրա հիմնված քաղաքական գործընթաց, որտեղ կարձանագրվեն ընդդիմության և իշխանության պարբերական կոմպրոմիսներ: Դրանք, իհարկե, չեն առնչվի իշխանափոխության գլոբալ խնդրին, այլ թերևս կկրեն լոկալ և մարտավարական կարճաժամկետ բնույթ, սակայն ակնհայտ է, որ այդօրինակ կոմպրոմիսները կթուլացնեն իշխանափոխության հանդեպ պահանջարկի ագրեսիվությունը:

Այդ մարտավարությունը միանգամայն տեղավորվում է Հայաստանի հանդեպ արևմտյան քաղաքականության տրամաբանության մեջ: Ընդունելի՞ է այդ քաղաքականությունը, թե՞ ոչ, ճի՞շտ է, թե՞ սխալ, ակնհայտ է, որ այն կառուցված է փուլային տրանսֆորմացիաների սկզբունքով: Երբ մենք փորձում ենք Հայաստանի նորանկախ պատմությունը բաժանել փուլերի, ապա իրավիճակի փոփոխությունն արդեն նկատելի է դառնում էականորեն: Թեև Հայաստանում դեմքերի փոփոխություն, ըստ էության, տեղի չի ունեցել, բայց մենք տեսնում ենք, որ շատ դեմքերի դեպքում տեղի են ունենում վարքագծային նկատելի փոփոխություններ: Եվ եթե դրանք անգամ կրում են իմիտացիոն բնույթ, միևնույն է՝ անկասկած է, որ դա ոչ թե «հավեսի համար» է, այլ անհրաժեշտությունից ելնելով, այսինք՝ կա գոնե իմիտացիայի կարիք, ինչը վկայում է իրավիճակի փոփոխության մասին:

Եվ ներկայիս ներքաղաքական գործընթացում Արևմուտքի շահագրգռությունը հենց հերթական փուլն անցկացնելն ու նոր փուլի սկզիբ դնելն է: Կարող էր, իհարկե, լինել փաթեթային տարբերակը, որն, ի դեպ, պահանջարկ ունի Հայաստանի հասարակության զգալի մասի շրջանում ու նաև Հայաստանի համար առավել նախընտրելի տարբերակն է, որովհետև կարծես թե ժամանակ չկա փուլային տրանսֆորմացիաների սպասելու՝ պետությունը սրընթաց կերպով կորցնում է իմունային համակարգը: Բայց այստեղ, իհարկե, ռեսուրսների գնահատման խնդիր է, և ակնհայտ է, որ Արևմուտքը Հայաստանում շատ ցածր է գնահատում փաթեթային տրանսֆորմացիայի իր ռեսուրսը:

Անշուշտ, այդ հարցում զգալի նշանակություն ունի Ռուսաստանի գործոնը, որը Հայաստանում բավական ուժեղ է և ըստ էության բավականին դեստրուկտիվ թե՛ իր ձևով, թե՛ տրամաբանությամբ, թե՛ բովանդակությամբ: Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում բացարձակապես զուրկ է զարգացման պոտենցիալից և ընդամենը ունի անիվների մեջ անհրաժեշտ պահին խրվելու փայտի գործառույթ կամ բնույթ: Հենց դա էլ Արևմուտքին ստիպում է Հայաստանում նախընտրել փուլային տրանսֆորմացիաների տարբերակը, որի հերթական փուլերից մեկը, ամենայն հավանականությամբ, հանդիսանալու է խորհրդարանի առաջիկա ընտրությունը, իսկ դրա բարեհաջող իրականացման դեպքում՝ արդեն նաև 2013 թվականի նախագահի ընտրությունը:

Խոսքն ամենևին էլ նախագահի փոփոխության մասին չէ, այլ իրավիճակի, որը գուցե նորից ընդամենը խթանի իմիտացիաների ծավալը, բայց կրկին՝ անհրաժեշտությունից ելնելով, ինչն էլ թերևս հանգեցնի նրան, որ, ի վերջո, քանակը կհասնի իրական որակի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում