Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ, այսօր Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկն այցելում է Ադրբեջան: Բուզեկի ադրբեջանական այցը կայանում է մայիսի 18-ին սկսված հարավկովկասյան շրջագայության շրջանակներում: Բուզեկն արդեն հասցրել է լինել Երևանում և Թբիլիսիում:
Բաքվում Բուզեկը հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի պաշտոնատար անձանց, քաղաքացիական հասարակության և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Ակնկալվում է, որ Բուզեկին կհյուրընկալեն նախագահ Իլհամ Ալիևն ու խորհրդարանի խոսնակ Օկտայ Ասադովը:
Հանդիպումների ընթացքում քննարկվելու են տարածաշրջանային համագործակցությանն առնչվող խնդիրներ: