Ամեն տարի սեպտեմբերի 30-ին աշխարհի շատ երկրներում նշվում է գրավոր և բանավոր թարգմանիչների մասնագիտական տոնը՝ Թարգմանչի միջազգային օրը: Այս մասին գրում է Calend-ը:
Թարգմանիչների պրոֆեսիոնալ տոնը սկիզբ է առել 1991թ., երբ Թարգմանիչների միջազգային ֆեդերացիան սեպտեմբերի 30-ը հայտարարել է Թարգմանիչների միջազգային օր:
Տոնի ամսաթիվը պատահաբար չի ընտրվել. 420թ. սեպտեմբերի 30-ին մահացել է Հերոնիմոս Ստրիդոնացին՝ Եկեղեցու լատինացի 4 հայրերից մեկը, գրող, թարգմանիչ: Նա համարվում է թարգմանիչների հովանավորը: