Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, ամերիկյան «Ռոբինս» և վրացական «Պերի» ընկերությունները Թերեք գետի վրա կառուցելու են 109 մեգավատտ հզորությամբ հիդրոէլեկտրակայան։
ՀէԿ-ի կառուցման հուշագիրը ձևակերպվել է Վրաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության, ամերիկյան «Ռոբինս» (Օհայո նահանգ) ընկերության և վրացական «Պերի» շինարարական ընկերության միջև։
Համապատասխան համաձայնագիրն այսօր ստորագրել է նաև ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրենի պաշտոնակատար Յոակիմ Պարկերը։ USAID-ն այս նախագծի շրջանակներում տրամադրելու է 8.9 միլիոն դոլար։
Հիշեցնենք, որ USAID-ը «Տնտեսության վերածնման նախաձեռնություն» քառամյա ծրագրի շրջանակներում Վրաստանին հատկացնելու է 40 միլիոն դոլար (տարեկան 10 միլիոն դոլար)։