Friday, 19 04 2024
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում

Լուծվում է Ռոբերտ Քոչարյանի մնալ-չմնալու հարցը

Այս օրերին, բոլոր նրանք, ովքեր քիչ թե շատ հետաքրքրված են քաղաքական գործընթացներով, և առավել ևս նրանք, ովքեր բավական սերտ շփում ունեն այդ գործընթացների հետ, տալիս են գրեթե միևնույն հարցը` ի վերջո Սերժ Սարգսյանը կազատի՞ քաղբանտարկյալներին մինչև մայիսի 31-ը, թե՞ ոչ: Իրականում սակայն այդ հարցն ունի իր ներքին շերտը, որը թերևս առավել մոտ է բուն իրականությանը: Այդ ներքին շերտը հետևյալն` մինչև մայիսի 31-ը Ռոբերտ Քոչարյանը լիովին կհեռանա՞ քաղաքական գործընթացներից կամ դրանց շրջանակից, թե՞ ոչ: Քաղբանտարկյալների ազատ արձակումը հենց դա է նշանակում:

Այսինքն, այստեղ լուծվում է Ռոբերտ Քոչարյանի մնալ-չմնալու հարցը և քանի դեռ նա ազդեցություն է պահպանում իշխանական համակարգում, քանի դեռ Սերժ Սարգսյանը կախված է նրանից, քաղբանտարկյալների ազատ արձակում հազիվ թե լինի: Հետևաբար, խնդիրը այստեղ հենց այդ հարթությունն է` կարողանում է Սերժ Սարգսյանը վերջնականապես թոշակի ուղարկել Քոչարյանին, թե չի կարողանում:

Իրեն, Սերժ Սարգսյանին, քաղբանտարկյալների առկայությունը բացարձակապես պետք չէ, քանի որ դա ավելորդ ճնշումներ է հարուցում միջազգային հանրության հետ հարաբերություններում: Իսկ ներքին կյանքում անկասկած է, որ քաղբանտարկյալների ազատ արձակումը որևէ շեշտակի փոփոխություն ներքաղաքական կյանքում առաջ չի բերելու, հետևաբար նրանց ազատ արձակումից մտահոգվելու իմաստ Սերժ Սարգսյանը չունի: Իսկ ի՞նչ մտահոգություն ունի այստեղ Ռոբերտ Քոչարյանը: Այստեղ իհարկե գերակշռում է զուտ հոգեբանական գործոնը: Եթե հիշում եք, Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանին անուղղակիորեն նույնիսկ հանդիմանում էր Լևոն Տեր-Պետրոսյանին չբանտարկելու համար:

Այսինքն, Քոչարյանը ոչ միայն քաղբանտարկյալների ազատ արձակմանն էր դեմ, այլ դեմ էր նույնիսկ, որ նրանց շարքում չէ Լևոն Տեր-Պետրոսյանը: Եվ հիմա երբ Սերժ Սարգսյանն ազատում է քաղբանտարկյալներին, թեկուզ ուշացումով, այդուհանդերձ ցույց է տալիս, որ թերթում է իր քաղաքական կարիերայի քոչարյանական էջն ու այլևս չի զգում այն բաց պահելու անհրաժեշտություն: Եվ դա նա ցուց է տալիս նաև թե հասարակությանը, թե քաղաքական, թե առաջին հերթին իշխանական համակարգին: Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանը քաշում է Ռոբերտ Քոչարյանի ոտքի տակի հողը, ինչը նրա համար շատ անհրաժեշտ է ընտրական փուլից առաջ:

Այսինքն, Սերժ Սարգսյանի համար քաղբանտարկյալներին ազատ արձակելը անհրաժեշտ է ոչ այնքան հանրային քարոզչության, որքան հենց պրակտիկ քաղաքական հաշվարկի տեսանկյունից, որպեսզի Ռոբերտ Քոչարյանին վերջնականապես մղելով լուսանցք, նա կարողանա առաջիկա ընտրական փուլում իշխանության միանձնյա և անվիճելի հեղինակությունը կամ առնվազն ղեկավարը լինել, չկիսելով հրամանատարական տախտակամածը Քոչարյանի հետ: Այդ հարցում քաղբանտարկյալների հարցի լուծումը Սերժ Սարգսյանին տալու է էական առավելություն իշխանության այսպես ասած քոչարյանական թևի կամ քոչարյանական իներցիայի հանդեպ, և որքան շուտ նա ձեռք բերի այդ առավելությունը, այնքան անշրջելի կլինի այն ընտրական առաջիկա գործընթացում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում