Tuesday, 23 04 2024
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում

Քավության նոխազ կդառնան միջին ու ստորին օղակները

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը


– Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի դեպքերը բացահայտելու հանձնարարական տվեց, եւ այժմ իրավապահ մարմինները վերսկսել են այդ գործի քննությունը: Ձեր կարծիքով, իշխանություններն իրապե՞ս կգնան Մարտի 1-ի դեպքերի բացահայտման:


– Այդ քայլերն իրենց մեջ պոպուլիզմ են պարունակում: Նպատակը պարզ է` ներքին ճակատը սիրաշահել` իբր թե նրանց պահանջներն է կատարում, մյուս կողմից` արտաքին ճնշումներից խուսանավել: Սերժ Սարգսյանն ԱԺ ընտրություններից մեկ ու կես, երկու տարի առաջ սկսել է քայլեր անել: Նա ունի ծրագիր, որի էությունը հետեւյալն է. մինչեւ 2012թ. ԱԺ ընտրությունների նախօրյակը քաղաքական սուտ դաշտը փոշիացնել այնպես, ինչպես արեցին 2007թ.: Միանշանակ է, որ այս իշխանության օրոք Մարտի 1-ի դեպքերի բացահայտում հնարավոր չէ, այլ մենք ընդամենը ականատես կլինենք քավության նոխազների:


– Ձեր կարծիքով, ովքե՞ր կլինեն այդ քավության նոխազները:


– Բնական է, որ քավության նոխազ կդառնան միջին ու ստորին օղակները, բայց ոչ առաջին էշելոնը:


– Այս համատեքստում ինչպե՞ս եք վերաբերվում Մարտի 1-ի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին: Դրանից մեկ շաբաթ անց հարցազրույց տվեց նաեւ նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Այսինքն` Քոչարյանական թեւից ինչ-որ անհանգստություն է նկատվում: Ձեր կարծիքով, ինչո՞վ է դա պայմանավորված:


– Կարծում եմ` ընդդիմադիր դաշտը սխալ է անում, երբ ամեն անգամ արձագանքում է այդ գործչին: Իմ համոզմամբ, ավելի ճիշտ կլինի ընդհանրապես արհամարհել ու մոռանալ այդ գործչին: Փոխարենը` զբաղվել մի գործով, որի արդյունքում մեզ պետք է հաջողվի օր առաջ ձերբազատվել այս ռեժիմից ու այդ մարդկանց օրինական դատարանի առաջ կանգնեցնել: Ուստի` ես արհամարհում եմ այդ գործչին ու չեմ պատրաստվում նրա հայտարարություններին որեւէ կերպ անդրադառնալ:


– Տպավորություն է, որ Սերժ Սարգսյանը, տալով Մարտի 1-ի դեպքերի բացահայտման հանձնարարականը, ավելի շատ փորձում է փակել Քոչարյանի` քաղաքականություն վերադարձի ճանապարհը, եւ Քոչարյանն էլ դրանից է անհանգստանում:


– Սերժ Սարգսյանն իր քայլերով տարբեր թիրախներ է փորձում խփել, փորձում է միաժամանակ տարբեր խնդիրներ լուծել: Բայց դա չի նշանակում, որ որեւէ հարցում նա որեւէ լուրջ, հիմնավոր փոփոխությունների է պատրաստվում գնալ, առավել եւս` գնալ նման ոճրագործության բացահայտման, ինչպիսին Մարտի 1-ն է: Բոլորս ենք տեղյակ, որ այդ ամենին մասնակից է նաեւ Սերժ Սարգսյանը: Եվ հնարավոր չի, որ ինքը սղոցի այն ճյուղը, որի վրա նստած է: Դա անտրամաբանական է: Չեմ հավատում:


– Այդ դեպքում, ինչո՞ւ էր Քոչարյանն ակնարկում, որ Մարտի 1-ին ինքը միայնակ չի գործել, այլ խորհրդակցել է Սերժ Սարգսյանի ու Տիգրան Թորոսյանի հետ, ինչո՞ւ է նա անհանգստացած:


– Արդեն ասացի, որ չեմ ուզում մեկնաբանել Քոչարյանի խոսքերը: Այդ գործչին պետք է ընդհանրապես արհամարհել:


– Իսկ նրա վերադարձը որքանո՞վ եք հավանական համարում: Կարծես թե նա ջանք չի խնայում իշխանության վերադառնալու համար:


– Վստահաբար կարող եմ պնդել, որ բացառվում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձը: Կարծում եմ` մեր ժողովուրդն ունի այն քաղաքական գիտակցությունը, որ թույլ չտա նրա քաղաքական վերակենդանացումը:


– Իսկ այդ գիտակցությունն ունե՞ն, արդյոք, այն քաղաքական ուժերը, որոնք համարվում են Քոչարյանի հնարավոր հենարանը: Գուցե հենց նրանք փորձեն քայլեր անել` Քոչարյանին ետ բերելու համար:


– Մեր երկրում շուտվանից, առավել եւս` այսօրվանից ու վաղվանից քաղաքական կուսակցությունները չէ, որ որոշելու են մեր երկրի ապագան:


– Իսկ ովքե՞ր են որոշելու:


– Քաղաքացիական նորաստեղծ շրջանակներում են ձեւավորվելու բոլոր ապագա փոփոխությունները, որ սպասվում են մեր երկրում: Ու եթե Սերժ Սարգսյանին հաջողվի քաղաքական դաշտը փոշիացնել, ապա քաղաքացիական նորաստեղծ շրջանակների դեպքում դա նրան չի հաջողվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում