Sunday, 10 12 2023
ԱԺ-ից պատվիրակություն կգործուղվի Մոսկվա
Բացառում ենք Արցախի քաղաքացիների վերադարձը Ադրբեջանի իրավազորության ներքո․ ուղերձ
Ապարանում, Արագածում, Աշոցքում և Ամասիայում ձյուն է տեղում
Վթարի է ենթարկվել Արթուր Վանեցյանի որդին
Իջևանում տեղի է ունեցել ՔՊ նիստ
Թուրքիայի ԱԳ նախարարը Բլինքենի հետ քննարկել է խաղաղության պայմանագիրը
22:45
ԱՄՆ-ն Չինաստանից ետ է մնում նավատորմի շինարարության տեմպերով
Փրկարարները քարշակել են բեռնատարներ
22:15
Գերմանիան երկարաձգել է հսկողության ռեժիմը Լեհաստանի, Չեխիայի և Շվեյցարիայի հետ սահմանին
Դիլիջանում շահագործման հանձնվեց վերակառուցված մարզահամալիրը
Բաքուն «բանակցում է» ուժի դիրքերից. ինչպես արձագանքել նոր էսկալացիայի ակնարկին
Ծրագրավորողների շրջանում աճել է անպտղությունը. նոութբուքը դնում են ծնկներին
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով Ռուսաստանի 2 քաղաքացի է ձերբակալվել
Մարիա՛, ինչո՞ւ է սիրտդ մրմռում մեր երկրի վրա. մեզ խաբել եք ու դեռ խաբելու եք
Իսկ Չարդախլուն ինքնորոշման իրավունք ունի՞
Բուժականում բախվել են Hyundai-ն ու Opel-ը. կա 5 վիրավոր, այդ թվում՝ երեխա
ՃՏՊ Դիլիջան քաղաքում․ կա տուժած
20:15
Շրի Լանկայի իշխանությունները կասեցրել են ուկրաինական զինված ուժերի համար վարձկանների հավաքագրումը
Իսրայելի բանակը ՀԱՄԱՍ-ին մեղադրել է Գազայի հումանիտար գոտուց հրթիռներ արձակելու մեջ
19:45
Բելգիայում հայկական կիրակնօրյա հերթական դպրոցը բացվեց
19:30
Կանադայում հայտնաբերվել են տիրանոզավրի մնացորդներ՝ որովայնում ձագերով
Երևանում ժամանակավորապես կդադարեցվի Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին Վեհափառ փողոցին կապող ուղեանցի երթևեկությունը
19:00
Ռուսաստանը չպետք է հույսեր կապի Ուկրաինային տրամադրվող օգնության դադարեցման հետ․ Շոլց
Անահիտ Մանասյանն ընդունել է «Գազպրոմ Արմենիա» կրթահամալիրի ավագ դպրոցի աշակերտներին
18:30
Գազայում հրադադար պահանջող բանաձևի վրա ԱՄՆ-ի վետոյից հետո մարտերը սաստկացել են
Զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող անձը կալնավորվել է Հայաստանում
Ֆրանսիացիք ու հնդիկները եթե 1 տարի էլ մեզ զենք տան, էն իդիոտ ԿԳԲ-ի գեներալի տղան կվազի, կստորագրի
17:50
Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները պայմանավորվել են հետամուտ լինել Գազայում հրադադարի հաստատմանը
Ում է պետք, որ առաջինն ենք քրիստոնեություն ընդունել, եթե փողոցում հնդիկ ենք ծեծում
Իրանը մտադիր է ընդլայնել տնտեսական կապերը Սիրիայի հետ

«Թուրքիան առավելագույնը կանի նպաստելու և ինչու չէ, ճնշելու հայկական կողմին»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է դոկտոր Գյուներ Օզքանը, ով Միջազգային հարաբերությունների, Կովկասի և Կասպյան ավազանի տարածաշրջանային անվտանգության հարցերով միջազգային հարաբերությունների մասնագետ է Անկարայում գործող Միջազգային ռազմավարական ուսումնասիրությունների կազմակերպությունում USAK/ISRO:
– Պարոն Օզքան, երեկ Թուրքիան պաշտոնապես ստանձնեց Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը, ձեր երկրի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Թուրքիան նախագահության շրջանում ուշադրության կենտրոնում է պահելու «սառեցված» հակամարտությունները: Որո՞նք են լինելու, ըստ Ձեզ, Թուրքիայի ԵԽ նախարարների խորհրդի նախագահության շրջանի առաջնահերթությունները:
– Թուրքիան ԵԽ անդամ է 1949 թվականից: Թուրքիայի առաջնահերթությունները բխելու են ԵԽ-ի առաջնահերթություններից` հակամարտությունների կարգավորում, ժողովրդավարության առաջխաղացում, մարդու իրավունքների պաշտպանություն: Ակնհայտ է, որ Դավութօղլուի հայտարարությունը հիմնականում կապված է Հարավային Կովկասի հակամարտությունների հետ: Ղարաբաղյան հակամարտության դեպքում մենք գործ ունենք երկարատև փակուղում հայտնված գործընթացի հետ: Որպես նախարարների խորհրդի նախագահ` Թուրքիան առավելագույնը կանի նպաստելու և ինչու չէ, ճնշելու հայկական կողմին ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու համար, կարգավորման գործընթացում երկուստեք ազդելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցային գործընթացի և Հայաստանի կառավարության վրա: Թե որքան կհաջողի Թուրքիան մյուս երկրներին ևս ներգրավելու այս ջանքերին` չեմ կարող ասել: Դժվար է ասել, որ մեծ առաջընթաց կարող է արձանագրվել, քանի որ ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ ՄԽ-ն, և որի լուծմամբ շահագրգիռ են Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, ուստի Թուրքիան չափազանց սահմանափակ հնարավորություններ ունի ազդելու: Այս փուլում Թուրքիայի անելիքը կլինի կողմերի միջև վերջին շրջանում կորսված փոխվստահության մթնոլորտի վերականգնմանը նպաստելը, որը իր հերթին կարող է շատ նպաստավոր լինել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար:
– Հոկտեմբերի կեսին ԵԱՀԿ-ն Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքներում փաստահավաք առաքելություն իրականացրեց, որին մասնակցում էին նաև փորձագետներ ՄԱԿ-ից: Արդյո՞ք սա չի վկայում այն մասին, որ կարգավորման գործընթացը որոշակի կարևոր փուլի է հասել:
– Փաստահավաք խումբը դեռևս հանդես չի եկել հայտարարությամբ, բայց ես կարծում եմ, որ փաստահավաք խմբում ՄԱԿ-ի փորձագետների խմբի ընդգրկումը կապված է ՄԱԿ-ի ԱԽ այն բանաձևերով, որոնք ենթակա են իմպերատիվ կատարման, թեև չեմ բացառում, որ եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև «ճանապարհային քարտեզի» շուրջ համաձայնություն ձեռք բերվի` ՄԱԿ-ի ԱԽ միջամտության կարիք կառաջանա:
– Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի խոսքով, մինչ Աստանայում կայանալիք գագաթնաժողովը կողմերը կարող են համաձայնության հասնել հակամարտության հիմնարար սկզբունքների շուրջ: Դուք այդպիսի հնարավորություն տեսնո՞ւմ եք: Ադրբեջանի արտգործնախարարն էլ օրերս նշել էր, թե կողմերը կարող են «ճանապարհային քարտեզի» շուրջ համաձայնության գալ:
– Իհարկե, Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովը բացառիկ հնարավորություն է երկու կողմերի համար հասնելու թեկուզ փոքր առաջընթացի: Եթե նույնիսկ «ճանապարհային քարտեզ» չստորագրվի, անհրաժեշտ է, որպեսզի կողմերը սահմանեն հակամարտության բուն պրոբլեմը` ամրագրեն կարգավիճակի հարցը և անվտանգության հարցերը: Ադրբեջանական կողմից հնչել են Աստանայում «ճանապարհային քարտեզ» ստորագրելու մտադրության մասին, մինչդեռ հայկական կողմը, որքան գիտեմ, նման հայտարարությամբ հանդես չի եկել: Կարծում եմ` չափազանցություն կլինի կարծել, որ Աստանայում «ճանապարհային քարտեզ» կարող է ստորագրվել, որովհետև կողմերի միջև կան ֆունդամենտալ հակասություններ: Պետք է սպասել մինչև գագաթնաժողովը, հուսանք, որ օրերը մոտենալու պես ավելի պարզ պատկեր կունենանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում