Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից ստացված և հավաքագրված օպերատիվ տվյալների` ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2011 թ. հունվար-մարտին, ընթացիկ գներով, կազմել է 409.7 մլրդ դրամ կամ 1118.4 մլն ԱՄՆ դոլար (հետայսու` դոլար), այդ թվում ապրանքների արտահանումը` 91.0 մլրդ դրամ (ՖՕԲ գներով) կամ 248.5 մլն դոլար և ներմուծումը` 318.7 մլրդ դրամ (ՍԻՖ գներով) կամ 869.9 մլն դոլար:
Արտաքին առևտրի հաշվեկշիռը բացասական է 227.7 մլրդ դրամով (621.4 մլն դոլարով), իսկ առանց մարդասիրական օգնության ստացված բեռների` 222.0 մլրդ դրամով (605.9 մլն դոլարով): Ըստ նախնական տվյալների` 2011 թ. հունվար-մարտին ապրանքների գծով արտաքին առևտրի հաշվեկշիռը (արտահանումը և ներմուծումը` հաշվարկված ՖՕԲ գներով) կազմել է 487.4 մլն դոլար: