Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Կարող ենք փլուզել մեր ողջ քաղաքականությունը. Մանվել Սարգսյան

Այսօր «Ղարաբաղյան խնդիրը Հայաստանում և միջազգային ասպարեզում. Նոր վիճակ, հին մոտեցումներ» թեմայով ՌԱՀՀԿ կազմակերպած սեմինար-քննարկման ժամանակ, ՌԱՀՀԿ տնօրեն Մանվելը Սարգսյանը նշեց. «Աշխարհը փոխվում է ամեն օր, և այդ փոփոխությանը զուգահեռ փոխվում է նաև առկա խնդիրների, կոնֆլիկտների բովանդակությունը»: Ըստ այդմ, բանախոսի կարծիքով, եթե մենք չհասկանանք բովանդակային այդ փոփոխությունները և շարունակենք պահել մեր մոտեցումը ստացիոնար, ունիվերսալ՝ 100 տարվա համար նախատեսված, կարող ենք փլուզել մեր ողջ քաղաքականությունը:
Սեմինարին զեկույցով ներկայացած մյուս բանախոսի՝ միջազգային իրավունքի մասնագետ Անդրեաս Ղուկասյանի դիտարկմամբ ևս պետք է ազատվել տարիների ընթացքում «մեր ճամպրուկում հավաքած կարծրատիպերից», որոնք մինչև այսօր հնարավորություն չեն տվել պարզ և հստակ իրադրություն ստեղծել պատկերացումների դաշտում, թե «մենք ո՞ւր ենք գնում, ի՞նչ ենք ուզում և ինչպե՞ս ենք պատկերացնում այս վիճահարույց խնդրի կարգավորումը, ինչպե՞ս ենք պատկերացնում մեր ազգի ապագան տարածաշրջանում, աշխարհում և հարևան պետությունների հետ հարաբերություններում»:
Ըստ զեկուցողների՝ ղարաբաղյան խնդրի հետ կապված շատ հարցեր, որոնք պարզաբանման, ընկալման կարիք ունեն, մնում են անպատասխան, ուստի խորհուրդ էին տալիս նոր ձևավորվող քաղաքական ուժերին, նոր սերնդի ներկայացուցիչներին միավորվել, ազատվել ձևավորված կարծրատիպային մոտեցումներից և խնդիրը դիտարկել աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների, զարգացումների համատեքստում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում