Thursday, 25 04 2024
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Բնական փտախտի ճանապարհը

Էգ առյուծ Հեղինե Բիշարյանը հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությանը ՕԵԿ-ը կմասնակցի առանձին և չի միանա որևէ քաղաքական ուժի, մասնավորապես ՀՀԿ-ին:
ՕԵԿ-ն ու առյուծն, իհարկե, մի կողմ, թող զբաղվեն չրի արտադրությամբ, բայց այդ թեմատիկան ավելի ու ավելի է ակտուալ դառնալու առաջիկա ամիսների ընթացքում` թե ով ում հետ կմիանա, ով ում հետ դաշինք կկազմի կամ ով ումից առանձին կգնա ընտրության:
Այդ տեսանկյունից, ամենայն հավանականությամբ, 2012 թվականի խորհրդարանի ընտրությունը աչքի կընկնի նրանով, որ այդ ընտրությանը չեն ձևավորվի որևէ դաշինքներ, որոնք կարող են էական նշանակություն ունենալ ընտրական գործընթացի համար: Իսկ եթե դաշինքներ լինեն էլ, ապա թերևս ամենևին էլ ոչ հավասարազոր ուժերի: Բոլոր հիմնական դերակատարները, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն առանձին, կամ էլ նրանց կմիավորվեն կուսակցություններ ու շարժումներ, որոնք իրենցից, ըստ էության, ոչինչ չեն ներկայացնում և զուտ քանակական խնդիր կարող են լուծել, ոչ որակական:
Հիմնական խաղացողները, թերևս, կլինեն հինգը` ՀՀԿ, Հայ ազգային կոնգրես, ԲՀԿ, «Ժառանգություն» և Դաշնակցություն: Դա, իհարկե, չի նշանակում, որ չի կարող, ասենք, ակտիվանալ այնպիսի մի ուժ, ինչպիսին ՄԻԱԿ-ն է, որի կապը նախագահական նստավայրի հետ, թերևս, բավական ակնառու է: Իսկ այդ կապը հազիվ թե լինի պատահական կամ հենց այնպես: 2007թ.-ի ընտրությունը հազիվ թե միակը լինի, որին մասնակցած կլինի ՄԻԱԿ-ը: Սակայն դժվար է պատկերացնել, որ անցյալ խորհրդարանական ընտրությունից հետո որևէ էական ակտիվություն չցուցաբերած ՄԻԱԿ-ը որևէ կերպ հավակնի հայտնվել 2012-ի խորհրդարանում: Հետևաբար, ՄԻԱԿ-ի ակտիվությունն ունենալու է ՀՀԿ-ին սպասարկելու նպատակ, որպեսզի արդեն ընտրությունից հետո, թերևս, ՀՀԿ-ն սպասարկի ՄԻԱԿ-ին: Այլ կերպ ասած` կարծես թե տեղի է ունենում հետաքրքիր բաժանում` խորհրդարանը ՀՀԿ-ին, նախագահականը` ՄԻԱԿ-ին: Քարոզչական տեխնոլոգիաների շրջանակում կարող են ակտիվանալ նաև զանազան այլ մարգինալներ, այդ թվում նրանք, որոնք այսօր իրենց «հանդերձյալ» քաղաքական կյանքն են վայելում Հանրային խորհրդում: Վազգեն Մանուկյանի ԱԺՄ-ն, Խոսրով Հարությունյանի ՔԴԿ-ն, նույնիսկ Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանությունը» կարող են հայտնվել հրապարակում` աղմուկ հանելու և այդ աղմուկի մեջ դաշտը լղոզելու ու պղտորելու հանձնարարությամբ, ինչը միանգամայն ձեռնտու է, նույնիսկ անհրաժեշտ է ՀՀԿ-ին: Ընտրությունից հետո արդեն այդ աղմկարարներից ամեն մեկը կստանա իր հերթական փայաբաժինը, և նորից կվերադառնա «դամբարան», որ կոչվում է Հանրային խորհուրդ:
Կլինի՞, արդյոք, բոլորովին նոր քաղաքական ուժ: Դժվար է ասել: Համենայնդեպս, իշխանությունը կարծես թե չի ուզում գնալ այդ ավելորդ ծախսին և կարկամում է` ստեղծե՞լ, թե՞ չստեղծել նոր ուժ: Ի վերջո, դա փող է, իսկ փողն այժմ բավական գին ունի, որովհետև դրա շատ աղբյուրներ կտրվել են Պզոյի և ուրանի բացահայտումների հետևանքով, և գուցե մինչև ընտրություն էլի բացահայտումներ լինեն, և փողն էլի արժևորվի: Դրա համար էլ իշխանությունը, թերևս, ի վերջո կգերադասի նորարարությունների չդիմել և ընտրության գնալ իր «հնոտիքով», մանավանդ որ` իշխանության «հանդերձանքը», մեծ հաշվով, այլևս հանրությանը չի էլ հետաքրքրում: Հասարակությունն իր ընտրությունը կատարել է վաղուց, արդեն մեկ տասնյակից ավելի տարիներ: Պարզապես այդ ընտրությունը նորանկախ Հայաստանում ոչ մի կերպ չի ամրագրվում պաշտոնական արդյունքով: Այդպիսով, 2012 թվականի ընտրությունը թերևս կլինի առաջինը, որտեղ չի լինի, ասենք, «Հանրապետություն» բլոկ կամ «Միասնություն» դաշինք, կամ «Արդարություն» դաշինք, կամ «Իմփիչմենթ» դաշինք: Հիմնական բոլոր դերակատարները հանդես կգան ինքնուրույն: Իհարկե, որոշակի դաշինքային բնույթ ունի Հայ ազգային կոնգրեսը, սակայն բանն այն է, որ Կոնգրեսն ինքնին նախընտրական դաշինք չէ, այլ հետընտրական քաղաքական միավորում, որը փաստացի ձեռք է բերել ուրույն դեմք, և ամենևին էլ ոչ ընտրական կամ նախընտրական հաշվարկով: Այդ իմաստով Կոնգրեսը դաշինք չէ, գոնե դասական նախընտրական առումով:
Իսկ ի՞նչն է պատճառը, որ առաջիկա ընտրության բոլոր հիմնական դերակատարները հանդես են գալու առանձին, առանց նախընտրական էական միավորումների: Արդյո՞ք դա դեպքերի ընթացք է, թե՞ պարզապես արտահայտում է որոշակի նոր իրավիճակ: Թերևս մեկն էլ, մյուսն էլ: Դեպքերի ընթացքը հանգեցրեց նրան, որ քաղաքական դաշտը մերկացավ հասարակության առաջ: Եղավ մի պահ` նախագահական ընտրությունից հետո, որ ամեն ինչ այնքան էր զուլալվել, գրեթե բյուրեղացման աստիճան, որ հասարակությունը մինչև ուղնուծուծը ճանաչեց քաղաքական բոլոր ուժերին, հատկապես հիմնականներին: Հետևաբար նրանք այլևս կարիք չունեն իրար խառնվելու և այդ միջոցով հասարակության աչքին ինչ-որ այլևայլ տպավորություն թողնելու: Իսկ դա էլ հանգեցրել է նոր քաղաքական իրավիճակի, որովհետև, մեծ հաշվով, քաղաքական իրավիճակները պայմանավորված են ոչ այնքան քաղաքական ուժերի այս կամ այն պահվածքով, որքան հանրային ընկալումներով և պահանջարկով: Այդ տեսանկյունից, քանի որ ձևավորվել է նոր ճանաչողությունների վրա հիմնված հանրային նոր ընկալում և պահանջարկ, իշխանական և մերձիշխանական ուժերից ամեն մեկը արդեն գերադասում է ավելորդ դաշինքների, այսինքն` բաժնետիրական գործարքների մեջ չմտնել, այլ ուղղակիորեն փորձել ինքնուրույն գնալ և պայմանավորվել կենտրոնի, այլ կերպ ասած ՀՀԿ-ի, իսկ ավելի ճիշտ` Սերժ Սարգսյանի հետ: Դաշինքի անհրաժեշտություն կարծես թե նկատվում է ընդդիմության հարցում, քանի որ ինչպես միշտ, այժմ էլ ակտուալ է ընդդիմության ընդհանուր ճակատի խնդիրը: Սակայն որքան օբյեկտիվ է դրա պահանջը և պահանջարկը, նույնքան օբյեկտիվ է նաև այն, որ ընդդիմադիր ուժերը չեն գնա դրան: Խնդիրն այն է, որ միավորվելով` ընդդիմադիր ուժերը փաստացի իրավիճակը կարող են դարձնել նախահեղափոխական, ինչին ի պատասխան իշխանությունը մտնելու է հակահեղափոխական ռեժիմի մեջ և տեղի է ունենալու իշխանական ռեսուրսի նոր գերկենտրոնացում, ինչը ոչ միայն լուրջ հակազդեցություն է լինելու ընդդիմությանը, այլ նաև, ինչն առավել էական է, արհեստականորեն ընդհատելու է իշխանական համակարգի բնական փթախտի գործընթացը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում