Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ, Ֆրանսիայում սպանվել է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) «գանձապահ» Մյունիրը, ով Ֆրանսիայում PKK-ի պատասխանատուներից մեկն էր:
Նշվում է, որ Մյունիրն աշխատում էր Փարիզի Սեն Դենի շրջանում գտնվող սրճարաններից մեկում` որպես տնօրենի օգնական: Այստեղ նրան հաջողվել է տարբեր աղբյուրներից (թմրանյութերի վաճառք, մոլախաղեր և այլն) հավաքել 200,000 եվրո:
Այդ գումարը պետք է փոխանցվեր Հյուսիսային Իրաք, ուր գտնվում են PKK-ի ճամբարները: Սակայն Մյունիրը գումարը յուրացրել է` այն փոխանցելով իր բանկային հաշվեհամարին: Ֆրանսիական ոստիկանությունը կարծում է, որ հենց PKK-ի ներկայացուցիչներն էլ սպանել են նրան:
Հիշեցնենք, որ PKK-ն հիմնադրվել է 1978 թվականին քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կողմից: