Friday, 29 03 2024
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

Կադրե՞րն են որոշում ամեն ինչ

 Ետխորհրդային Հայաստանում կադրային քաղաքականությունը եղել է այն քարըորին մշտապես գայթել են ՀՀ նախկին և ներկա իշխանություններըՍոցիալտնտեսական, հասարակականքաղաքական հետագա զարգացումներն աստիճանաբար հանգեցրեցին նրան, որ ՀՀ իշխանությունների իրականացրած կադրային քաղաքականությունը դարձավ ամրապնդվող փակ քաղաքական համակարգի կարևոր, թեպետ` ոչ առանցքային ուղղություններից մեկը, քանի որ համակարգն ինքն էր ուղենշում կադրային քաղաքականությունը՝ ընտրում, նշանակում, փոխատեղում արդեն գրեթե ոչինչ չորոշող կադրերին:

Ամենակուլ քաղաքական համակարգը Հայաստանում խժռում էր ամեն ինչ և ամենքին: Ներհայաստանյան քաղաքական սիլոգիզմը խճճում-բարդացնում էր խնդիրը, և երբեմն անհնար էր որոշել, թե կադրե՞րն էին դարձել համակարգի կնքահայրը, թե՞ համակարգն ինքն էր ծնում կադրերին: Աստիճանաբար կադրային քաղաքականությունը դադարեց լինել առաջնային նշանակության խնդիր և վերածվեց համակարգի պահպանման հատուկ նշանակության ջոկատի:

«Պետական շինարարության» իրականացման հայկական արատավոր ընկալումը դարձավ Հայաստանի ձախողումների հիմնական պատճառներից մեկը: Կադրերն այլևս ամեն ինչ չէ, որ որոշում էին, և ոչ այն պատճառով, որ գործում էին և կենսունակ էին ժողովրդավարական մեխանիզմները, այլ որ ամեն ինչ որոշում էր վերից վար կոռումպացված քաղաքական համակարգը: Այնպես, ինչպես հայաստանյան գլխատված ընտրական համակարգի պայմաններում ընտրություններն այլևս ոչինչ չէին որոշում: Ո՛չ բարձրաստիճան պաշտոնանկությունները, ո՛չ նշանակումներն ու վերանշանակումները Հայաստանում ոչինչ չէին փոխում ո՛չ հանրային ընկալումներում, ո՛չ էլ գործնական քաղաքականության մեջ:

Ժամանակի ընթացքում Հայաստանում կադրային քաղաքականության իրականացման սկզբունքները մասամբ փոխվեցին, սակայն կադրային ուղեգծի գերխնդիրը մնաց նույնը՝ պահպանել գործող համակարգը, և պահպանել այն Մոսկվայի աշխարհաքաղաքական շահերի տիրույթում:

Միաժամանակ, տարբեր էին Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կադրային քաղաքականության ուղենիշները: Լևոն Տեր-Պետրոսյանը կադրային քաղաքականություն իրականացնելիս առաջնորդվում էր կամ անձնական նվիրվածության կամ կադրերի՝ սեփական տեսակետների բացակայության սկզբունքով: Բացի այդ: Կուսակցական պատասխանատվությունը, ավելի որոշակի՝ ժամանակի կառավարող քաղաքական ուժի՝ ՀՀՇ վարչության առջև կադրային նշանակումները և  բարձրաստիճան անձանց գործունեությունը քննարկելու՝ ՀՀՇ վարչությունից եկող պահանջները Տեր-Պետրոսյանը ժամանակին որակում էր որպես «նեոբոլշևիզմ»՝ կադրային քաղաքականութան իրականացումը վերապահելով բացառապես կառավարող քառյակի իրավասությանը: 1997թ. սեպտեմբերի 26-ի իր հայտնի ասուլիսում, ի պատասխան մեր այն հարցի, ըստ որի՝ «Եթե Ձեզ հնարավորություն տրվի ուղղելու Ձեր կառավարման ժամանակահատվածում կատարած որևէ սխալ, Դուք ո՞ր սխալը կնախընտրեիք ուղղել», Տեր-Պետրոսյանը նշեց. «Դժվար հարց եք տալիս։ Մեկ սխալ չէի ուղղի. հավանաբար, տասնյակ սխալներ կուղղեի։ Երբեմն կարելի էր ավելի ճիշտ կողմնորոշվել կադրերի ընտրության հարցում….» (https://hy.wikisource.org/wiki/%D4%B7%D5%BB:%D4%B8%D5%B6%D5%BF%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB.djvu/599)։

Տեր-Պետրոսյանի հաջորդի՝ Ռոբերտ Քոչարյանի կադրային քաղաքականության մեջ առաջնային էր «փողի վրա նստած» փող աշխատելու սկզբունքը: «Իմ կուսակցությունը ժողովուրդն է» կարգախոսով առաջնորդվող Քոչարյանը առաջինը Հայաստանում ներդրեց «կոալիցիոն կառավարման» արհեստական մեխանիզմը, որը Հայաստանի կուսակցական դաշտի քարացածության պայմաններում խափանվեց ի սկզբանե:

Ռոբերտ Քոչարյանի հաջորդը՝ Սերժ Սարգսյանը, թեպետ տևական ժամանակ եղել էր թե՛ Տեր-Պետրոսյանի, թե՛ Քոչարյանի կադրային ուղեգծի առանցքային դերակատարներից մեկը, սակայն այլ ուղեցույց էր ընտրել իր կադրային քաղաքականության համար: Ի տարբերություն Տեր-Պետրոսյանի՝ Սարգսյանը կադրեր ընտրելիս չէր առաջնորդվում «անձնական նվիրվածության» սկզբունքով. ներհայաստանյան զարգացումներում «անձնական նվիրվածությունը» Սարգսյանի համար ծովափնյա ավազին գրված բառեր էին, որոնք կարող էր ջնջել անգամ թույլ քաղաքական ալիքը: Կադրային քաղաքական ուղեգծում Սարգսյանը ընթանում էր այլ ուղենիշներով.  1. չվտանգել սեփական քաղաքական իշխանությունը, 2. չհակադրել կադրային ուղեգիծը Մոսկվայի աշխարհաքաղաքական շահերին ու պահանջներին, 3. «մահակի և կարկանդակի» կադրային բաշխումն իրականացնել քննադատողներին կամ դժգոհողներին՝ «տասը րոպե հետո» համակարգից հեռացնելով, հպատակվողներին և շողոքորթներին՝ պարգևատրելով: Այսօրինակ կադրային ուղեգծում պահանջարկված էին նաև կադրերի ցածր ինտելեկտը, նեղ մտահորիզոնը, նրանց կոռումպացվածության և հասարակական խոցելիության բարձր աստիճանը:

Ներհայաստանյան հասարակական-քաղաքական իրողություններում սկզբում աննկատ, ապա և՝ անթաքույց սկսեց ամրակայվել ևս մեկ սկզբունք, որը սկզբնավորվեց Տեր-Պետրոսյանի կառավարման ժամանակահատվածում, ընդլյանվեց՝ Քոչարյանի և հաղթական ավարտին է հասնում Սարգսյանի կադրային ուղեգծում, այն է՝ կադրերի ղարաբաղյան ծագումը դառնում է կադրային նշանակումների կարևոր պայմաններից մեկը: Հանուն ճշմարտության պետք է նշել, որ թե՛ խորհրդային, թե՛ ետխորհրդային Հայաստանում «ըստ ծագումնաբանության» կադրային նշանակումները միշտ էլ որոշակի դեր են կատարել: Գավառական տեղական հայրենասիրությամբ ներծծված կադրային ուղեգիծը մեծացնում էր ինքնավստահությունը սեփական քաղաքական թիմում և մասամբ օգնում խուսանավել ներքաղաքական խարդավանքների որոգայթներում: Որքան ընդլայնվում-ամրանում էր ղարաբաղյան ծագման հայ կառավարիչների իշխանությունը Հայաստանում, այնքան մեծանում էր հասարակական անվստահությունն այդօրինակ կադրային քաղաքականության հանդեպ: Եվ որքան մեծանում էր հասարակական անվստահությունն այդօրինակ նշանակումների հանդեպ, այնքան նվազում էր նաև հանրային հետաքրքրությունը կադրային քաղաքականության նկատմամբ, մանավանդ որ ակնհայտ էր, որ Հայաստանում կադրային փոխատեղումներով քաղաքական փոփոխություններ իրականացնելն անհավանական էր և անհեռանկար նույնքան, որքան գործող իշխանություններից արդարություն և օրինականություն ակնկալելը:

Եվ երբ այս տարվա  սեպտեմբերի 8-ին, ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը, ներկայացնելով Կարեն Կարապետյանի թեկնածությունը  վարչապետի պաշտոնում, ընդգծեց, թե՝ «Նա իսկապես կարող է առաջնորդել փոփոխությունների մեծ ալիքը Հայաստանում, հասարակությունը տանել դեպի նոր տնտեսական ու քաղաքական ազատություններ, կոտրել ամրացած կարծրատիպերը, տնտեսության շարժին հաղորդել նոր ճկունություն և այլն: Ես վստահ եմ՝ արդյունավետ աշխատելով, Կարեն Կարապետյանը կկարողանա դառնալ փոփոխությունների յուրօրինակ սիմվոլը Հայաստանում»,- Սարգսյանին քչերը հավատացին: Կադրերը Հայաստանում ոչինչ չէին որոշում, այդ թվում և՝ Մոսկվայի առաջադրած կադրերը:

Ըստ կուսակցական պատկանելության կադրերի ընտրությունը Սարգսյանի համար հիմնական ուղենիշներից էր, սակայն կադրերի կուսակցականացումը նա լուծում էր խորհրդային հին ու ոչ այնքան բարի մեթոդներով՝ անխնա հանրապետականացնելով բոլոր կադրերին: Միաժամանակ, «Հանրապետական» կուսակցության հասարակական ցածր վարկանիշի պայմաններում Սերժ Սարգսյանին համոզել էին հնարավորինս մեկուսացնել ՀՀԿ-ին: Ակնհայտ էր, որ անկուսակցական Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանից ստացել էր կադրային քաղաքականության իրականացման ավելի մեծ ազատություններ, քան ուներ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կարապետյանի կադրային ուղենիշներից մեկը դարձավ ապակուսակցական կադրերի ընտրությունը, որոնց անկուսակցական լինելու հանգամանքն այժմ թմբկահարվում է նույնքան ուժեղ, որքան խնամքով թաքցվում է նրանց ծննդավայրի անվանումը:  Սակայն անկուսակցականությունը ազատ, անկախ, առողջ մտածելակերպի հոմանիշը չէ, և Կարապետյանի ընտրած կադրերի անկուսակցականությունը արժանիք չէ անգամ հայաստանյան՝ ամբողջովին վարկաբեկված կուսակցական դաշտի պայմաններում:

Հայաստանը չճանաչող Կարապետյանի հաջորդ կադրային ուղենիշը դարձավ Հայաստանում գործող ռուսական տնտեսական ընկերությունների հայազգի պաշտոնյաների առաջքաշումը նախարարական պաշտոններում: Իր կաբինետը բնութագրելով որպես  «տեխնոկրատների կառավարություն», Կարապետյանը չգիտեր, որ հայաստանցիներն արդեն տեսել էին մեկ այլ վարչապետի՝ Արմեն Դարբինյանի «արհեստավարժների» ձախող կառավարությունը:

ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը չգիտե, որ Հայաստանում կադրերը, այդ թվում և՝ վարչապետը, ոչինչ չեն որոշում:  Նրանց փոխարեն որոշում է համակարգը: Այդ համակարգը, ի վերջո, կամ դուրս կմղի կամ կխժռի նրան:

Սերժ Սարգսյանը թերևս առանձնապես դեմ չէ, որ Կարեն Կարապետյանը ձախողի: Մոսկվային Սարգսյանը կարող է բացատրություն տալ՝ ձախողել է Մոսկվայի նշանակած կադրը: Իսկ Կարապետյանի համար Ռուսաստանում բարձր աշխատավարձով պաշտոն միշտ էլ կգտնվի:

 

Հեղինակը Մամուլի ազգային ակումբի նախագահն է

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում