Friday, 29 03 2024
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

Ղարաբաղյան հարցն ու համաշխարհային օրակարգը

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնն անդրադառնալով աշխարհում ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթ խնդիրներին, անդրադարձել է նաև ղարաբաղյան խնդրին, ասելով, թե ժամանակն է, որ կողմերը համաձայնության գան հիմնական սկզբունքների շուրջ և աշխատեն խաղաղ համաձայնագրի վրա: Վերջին շրջանում այնպիսի տպավորություն է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ ինչ որ լուռ բան է հյուսվում: Եվ կարծես թե դրա մասին են խոսում, այսինքն այդ տպավորության խորացմանն են նպաստում նաև Հայաստանի ներքաղաքական պրոցեսները, երբ իշխանությունը փորձում է փոխադարձ եզրեր շոշափել ընդդիմության հետ, ինչին էլ ակնհայտորեն աջակցում է Արևմուտքը, ողջույնի բավական բաց տեքստեր հղելով: Ի՞նչ կապ ունի այստեղ ղարաբաղյան հարցը:

Բանն այն է, որ ղարաբաղյան հարցում ընդդիմության առաջնորդ Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը բավական հայտնի է: Եվ եթե իշխանությունը փորձում է այդ դիրքորոշման տեր ընդդիմության հետ ընդհանուր եզրեր գտնել ու կիսել քաղաքական դաշտը, ու եթե այդ գործընթացը վայելում է Արևմուտքի աջակցությունը, ուրեմն այստեղ կա Ղարաբաղյան հարցում ինչ որ ակնկալիք Հայաստանից: Աներկբա է, որ Հայաստանում կա այդպիսի մտայնություն: Բացի այդ, ղարաբաղյան հարցի շուրջ հյուսվող ինչ որ բանի մասին տրամադրություններ է առաջացրել նաև Հայաստանի արտգործնախարարի այցերը Փարիզ ու Վաշինգտոն, ինչպես նաև դրանից օրեր առաջ Իրանի նախագահի հատուկ բանագնացի այցը Հայաստան: Ահա այդ ֆոնի վրա էլ առաջացել է այն մտայնությունը, որ առաջիկայում ինչ ոչ բան է սպասվում ղարաբաղյան ուղղությամբ:

Պետք է թերևս միանգամից նկատել, որ այդպիսի մտայնությունն առաջին անգամ չէ և կարգավորման գործընթացի տարիների ընթացքում մի քանի անգամ եղել է այդպիսի իրավիճակ, երբ թվացել է, որ ահա այս անգամ միջնորդները պինդ են բռնել կողմերի կոտոշներից ու ենթարկեցնելու են իրենց աշխարհաքաղաքական ծրագրերին: Բայց, ինչպես տեսնում ենք, ստատուս-քվոն շարունակում է պահպանվել: Դա իհարկե չի նշանակում, որ գործընթաց չկա, որ մրցակցություն չկա, որ ստատուս-քվոյի տակ տեղի չեն ունենում պրոցեսներ, որոնք կարող են ակատագրական նշանակություն ունենալ: Բայց դրանք եղել են, լինում են և լինելու են միշտ, քանի կա համաշխարհային քաղաքականությունը: Հարցն այստեղ այն է, թե արդյո՞ք դրա ներկայիս փուլում ղարաբաղյան հարցում կլինեն որոշակի շարժեր: Այդ առումով, բեկումնային զարգացումների վերաբերյալ ներկայիս սպասումները կարծես թե ժամանակավրեպ են, հապշտապ: Կան մի քանի գործոններ, որոնք խանգարում են Ղարաբաղյան հարցում որևէ էական փոփոխությանը միտված լուրջ գործընթացներ նախաձեռնելուն: Դրանք թե՛ ԱՄՆ-ում թե՛ Ռուսաստանում սպասվող նախագահական ընտրություններն են, որոնք երկու տեղում էլ թերևս բավական թեժ են լինելու:

ԱՄՆ-ում բավական սուր է դրված երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, այդ հողի վրա ԱՄՆ նախագահ Օբամայի հաջողությունները համեստ են, հետևաբար Հանրապետականներն անշուշտ բավական լուրջ են խաղարկելու այդ հանգամանքը: Բավական զգալի է նաև արտաքին խնդիրների բեռը, որը ուղղակիորեն կապված է սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ: ԱՄՆ հսկայական միջոցներ է ծախսում Աֆղանստանում, բայց իրավիճակի փոփոխություն կարծես թե չկա: Դրան գումարվում են արաբական աշխարհում տեղի ունեցող գործընթացները, Լիբիան, հնարավոր է առաջիկայում նաև Սիրան: Այդ ամենը կարծես թե չափից շատ մեծ բեռ է համաշխարհային քաղաքականության լոկոմոտիվ հանդիսացող ԱՄՆ համար, այն էլ նախընտրական տարում: Հետևաբար պետք է ենթադրել, որ Օբամայի վարչակազմը հիմնական ռեսուրսները կուղղի հենց այդ ուղղություններով իրավիճակն առավել վերահսկելի և կառվարելի դարձնելուն, ու իսկ Կովկասում ընդամենը խնդիր կլինի պահել ստատուս-քվոն և թույլ չտալ, որ բռնկվի պատերազմ:

Ռուսաստանում շատ սուր է դրված իշխանության խնդիրը, որից էլ կախված է արտաքին գործընթացների հանդեպ այդ երկրի ստրատեգիական մոտեցումների հարցը: Այդ վիճակում, Ռուսաստանի համար էլ ցանկալի չէ Կովկասում ակտիվ գործընթացների մեջ մտնելը և Մոսկվան էլ թերևս կգերադասի ընդամենը մնալ նույն խրամատներում և ռիսկային առաջխաղացումների չդիմել: Նախագահի ընտրություն է հասունանում նաև Ֆրանսիայում` ԵԱՀԿ Մինսկի համանախագահ մյուս երկրում: Այստեղ իհարկե Նիկոլա Սարկոզին կարծես ավելի քիչ խնդիր ունի, քան Օբաման ու Մեդվեդևը, բայց այդուհանդերձ իրավիճակը թե՛ Եվրոպայում, թե՛ Ֆրանսիայում այդքան էլ կոմֆորտ չէ, հատկապես Լիբիայի դեմ ռազմարշավից հետո, երբ Եվրոպան կանգնել է հարյուր հազարավոր միգրանտների հոսքի առաջ:

Ակնհայտ է, որ Մինսկի խմբի համանախագահները շատ զբաղված են իրենց ներքին և այլ արտաքին խնդիրներով, որպեսզի ձեռնմուխ լինեն ղարաբաղյան բավական բարդ խնդրի հանգուցալուծմանը: Սակայն, այդ ամենից բացի, դեռ կա Հայաստանի խորհրդարանի ու նախագահի և Ադրբեջանի նախագահական ընտրությունների խնդիրը: Այն, որ Հայաստանում ընդդիմությունն ու իշխանությունը փորձում են ընդհանուր եզրեր գտնել, և ստանում Արևմուտքի աջակցությունը, ամենևին դեռ չի նշանակում, որ դա ղարաբաղյան հարցում Հայաստանի կողմից փոխզիջումները դարձնելու է այսպես ասած ավտոմատ: Հակառակը, շատ մեծ վտանգ կա, որ այդուհանդերձ կգտնվեն Հայաստանում շատ շերտեր, որոնք կարող են պարզապես ավտոմատն ուղղել փոխզիջումների ուղղությամբ:

Ամեն ինչ այդքան պարզ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Այլապես հարցերը վաղուց էին լուծվել: Ինչքան էլ ընդդիմությունն ու իշխանությունը գնան փոխզիջման, միևնույն է, դա կարող է թուլացնել լարվածությունը ներքին սոցիալ-քաղաքական հարցերում, ոչ թե ղարաբաղյան խնդրում, եթե դրվի այն լուծելու հստակ պահանջ և փոխզիջումային տարբերակ: Իսկ Ադրբեջանում էլ Ալիևը թերևս հասկացավ, որ ի վերջո ամենասանձված թվացող հասարակությունները հանկարծ դառնում են ամենաանսանձը, իսկ միլիարդներ կուտակած մուբարաքներն ու քադաֆիները հայտնվում են կռախի առաջ: Այդ պայմաններում, ղարաբաղյան հարցը ներքաղաքական ցնցումների պատճառ կամ առիթ չդարձնելու համար նա կամ պետք է կատարյալ հաղթանակ ապահովի Ադրբեջանի համար, կամ գոնե առժամանակ պահի ստատուս-քվոն և բավարարվի բանակցային իմիտացիոն գործընթացներով:

Եթե այդ ամենին գումարվի նաև Իրանի գործոնը, որը մեղմ ասած դեմ է Ղարաբաղյան հարցում ստատուս-քվոյի փոփոխությանը և դա դիտում է իբրև իր անվտանգության սպառնալիք, ապա կարելի է պատկերացնել, թե ղարաբաղյանն ձեռք տալն ինչ խառնաշփոթ կարող է առաջացնել տարածաշրջանում: Ղարաբաղյան հարցում առնվազն մինչև 2012-13 թվականը հազիվ թե լինեն կտրուկ փոփոխություններ: Դա իհարկե չի նշանակում, որ կարելի է ձեռքերը ծալել ու հանգիստ նստել: Պետությունների մրցակցությունն անշուշտ շարունակվում է, հետևաբար շարունակվում է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, առնվազն այդ մրցակցության շարունակության համատեքստում:

Հենց դրանով կարելի է պայմանավորել նաև ներկայումս տեղի ունեցող իրադարձություններն ու հայտարարությունները: Ի վերջո դրանք չեն կարող չլինել, հարցը չի կարող պաշտոնապես համարել սառեցված կամ փակված, անգամ եթե դե ֆակտո այդպիսին է: Վերջին հաշվով, կյանքը շարունակվում է և թելադրում իր կանոնները, որոնց շրջանակում էլ տեղի է ունենում պետությունների մրցակցությունը: Եվ այդ մրցակցության միջանկյալ արդյունքներն էլ պայմանավորում են համաշխարհային քաղաքականության բովանդակությունը: Իսկ Հայաստանի համար մրցակցության խնդիրը ներքին ժողովրդավարության, իրավականության և սահմանադրական կոնսենսուսի վրա ձևավորված պետության հարցն է: Դա է նաև ղարաբաղյան հարցում որևէ բան պահելու բանալին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում