Կիևում հինգշաբթի օրը երկրի խորհրդարանի մոտ հավաքվել էր մոտ հազար մարդ: Մասնակիցներն իշխանություններից պահանջել են իրականացնել «ժողովրդական բարեփոխումներ» և սպառնացել են պահանջել կառավարության հրաժարականը: Այս մասին հաղորդում է NEWSru.ua կայքը: Բողոքի ակցիայի հիմնական կազմակերպիչներից է նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի կուսակցությունը:
«Առա՛ջ» ակցիան շատ հանգիստ է անցել, մինչև չեն հայտնվել FEMEN ուկրաինուհիների հայտնի կազմակերպության անդամները և իրենց բողոքի ակցիան իրականացրել այդ կազմակերպությանը բնորոշ ոճով` մերկանալով: Նրանք պարզել են իրենց կարգախոսները, որից հետո գործի է անցել ոստիկանությունը:
Ոստիկանությունից հայտնել են, որ կանանցից 3-ը բերման են ենթարկվել ոստիկանություն: