Վրացական GHN լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ վրաց փորձագետ Մամուկա Արեշիձեն անդրադարձ է կատարել մայիսի 21-ին ընդդիմության պլանավորած բողոքի ակցիաներին.
«Դժվար է ասել, թե ինչ տեղի կունենա այդ օրը, սակայն ինչպես երևում է, հակամարտող կողմերից ոչ մեկն էլ մտադիր չէ զիջել: Երբ առկա է այդպիսի կոշտ դիրքորոշում, կարելի է սպասել ամեն ինչ: Ես ակնկալում եմ իրավիճակի սրում: Դրա սրման աստիճանը կախված է իշխանությունների և այդ ակցիաները կազմակերպող ուժերի գործողություններից:
Եթե իշխանություններն այդ ակցիաների հանդեպ անտարբեր չգտնվեն և գործեն այնպես, ինչպես երկու տարի առաջ էր, ապա տեղի կունենա իրավիճակի սրում: Այս անգամ էլ երկու տարի առաջվա նման բողոքի ակցիան կայանալու է Ռուսթավելի պողոտայում»:
Հիշեցնենք, որ վրաց ընդդիմադիրների կարծիքով, մայիսի 21-ին սկսվելիք բողոքի ակցիաները կարճատև ժամանակ անց հանգեցնելու են իշխանափոխության: