Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին

Բեն Լադենի վերաբերյալ Մեդվեդևի կատակները վրդովեցրել են ԱՄՆ դեսպանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի երեկվա մեծ ասուլիսի ժամանակ Բեն Լադենի մասին արված հայտարարությունները վրդովել են Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բայերլին, որն իր ուղերձը նախագահին հրապարակել է անձնական բլոգում:

Հիշեցնենք, որ մամուլի ասուլիսի ժամանակ Մեդվեդևը հարցրել էր «Առաջին ալիքի» լրագրողին՝ արդյոք ճի՞շտ են այդ օրը «Առաջին ալիքով» նրա կողմից պատրաստված լուրում տեղ գտած հայտարարությունները, համաձայն որոնց Բեն Լադենն իրականում վաղուց սպանվել էր, իսկ վերջերս ամերիկացիներն ուղղակի նրա «դիակն էին նորից սպանել»: Ընդ որում՝ լրագրողին հարցազրույց էր տվել իբր ամերիկյան հատուկ ծառայությունների ոմն աշխատակից: Լրագրողի դրական պատասխանը լսելուց հետո Մեդվեդևն ասել էր. «Դե թող ամերիկացիները հիմա ցնցվեն»:

Ի պատասխան՝ ԱՄՆ դեսպանը իր բլոգում գրել էր, որ այդ նույն ռեպորտաժում հիշատակվել է «անմիտ և վիրավորական այն տեսությունը, համաձայն որի ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունները կազմակերպվել են ԱՄՆ կառավարության կողմից»: Նրա խոսքերով, այդ ռեպորտաժների հեղինակները և բոլոր նրանք, ովքեր զրուցում են նրանց հետ, իրենց պնդումների ոչ մի ապացույց չեն բերում: «Լսվում է միայն մի բան՝ կոնսպիրոլոգիական տեսակետ»,- շեշտել է դեսպանը:

«Կարծում եմ, որ ԶԼՄ-ներում անհրաժեշտ է լուրջ երկխոսություն, որպեսզի մեր համատեղ ջանքերն էֆեկտիվ լինեն, այլ ոչ թե առաջատար հեռուստաալիքների եթերը լրացվի անպատասխանատու և չապացուցված դատողություններով»,- ասել է Բայերլին:

Վերջում դեսպանը կարծիք է հայտնել, որ «Առաջին ալիքի» լրագրողը նախագահի հարցին պետք է պատասխաներ՝ «Ո՛չ, պարոն նախագահ, դա սուտ է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում