Thursday, 28 03 2024
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը

Ռուսաստանը «Իսկանդեր» չի վաճառի Ադրբեջանին. սա քաղաքական հարց է. Ալեքսանդր Խրամչիխին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կետրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը:

– Պարոն Խրամչիխին, Հայաստանը նոր ռազմական համալիրներ է ստացել Ռուսաստանից՝ «Իսկանդեր», «Սմերչ», «ԲՈւԿ» և այլն: Սա ռազմաքաղաքական ի՞նչ նշանակություն ունի, և որքանո՞վ է փոխում իրավիճակը ղարաբաղյան հակամարտության, ռազմական հավասարակշռության տեսանկյունից:

Դա, անշուշտ, մեծ նշանակություն ունի: Այստեղ ամենակարևորն այն է, որ Ռուսաստանն ընդհանրապես որևէ երկրի մինչ օրս չէր մատակարարել «Իսկանդեր», Հայաստանը դարձավ աշխարհում երկրորդ երկիրը, որը ձեռք բերեց այդ համալիրը, ուստի այս քայլը ավելի շուտ քաղաքական, քան ռազմական նշանակություն ունի: Դա անկասկած ազդում է ուժերի հավասարակշռության վրա: Ըստ էության, ցանկացած զենքի մատակարարում ազդում է ուժերի հավասարակշռության վրա, և կարելի է ասել, որ Ռուսաստանը փոխհատուցում է Հայաստանին՝ Ադրբեջանին վաճառված ռազմական տեխնիկայի դիմաց:

– Ռուսաստանը մինչ այդ մի քանի միլիարդ դոլարի արժողության զենք էր վաճառել Ադրբեջանին, ինչը խախտել էր ուժերի հավասարակշռությունը: Կարծում եք՝ սա վերականգնե՞ց այդ բալանսը:

– Դե դժվար է հստակ խոսել հավասակշռության մասին, առավել ևս որ մենք շատ տեղեկություն չունենք Ղարաբաղի զինված ուժերի սպառազինության մասին, այսինքն՝ հայտնի է, թե ինչ ունեն Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը, իսկ ղարաբաղյան ուժերի մասին միայն մոտավոր տեղեկություններ կան:

Ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանն այժմ որոշ առավելություն ունի, բայց այս մատակարարումներից հետո իրավիճակն աստիճանաբար վերադառնում է ուժերի նախկին հավասարակշռությանը: Կարծում եմ՝ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանն առայժմ ի վիճակի չէ իրականացնել հարձակողական գործողություններ, իսկ Ադրբեջանին միայն հարձակում է պետք:

– Հայաստանը ո՞ր մոդելի «Իսկանդեր» է ստացել, «Իսկանդեր Մ», «Իսկանդեր Կ», թե՞ «Իսկանդեր Է»: Ի՞նչ հեռավորության վրա այն կարող է խոցել թիրախներ:

– Որքան ես գիտեմ՝ էքսպորտային մոդիֆիկացիայի հեռավորությունը 300 կիլոմետր է, թեև դժվարանում եմ ասել, թե կոնկրետ ի՞նչ է մատակարարվել Հայաստանին: Բայց ամեն դեպքում սա լարվածություն է առաջացնում Ադրբեջանում, քանի որ ցանկացած կետ Ադրբեջանում այլևս հասանելի է Հայաստանի զինված ուժերի համար, հատկապես եթե այդ համալիրները տեղափոխվեն Լեռնային Ղարաբաղի տարածք:

– Այսինքն՝ կարծում եք, որ Հայաստանը կօգտագործի «Իսկանդերը» առաջին հերթին ղարաբաղյան ճակատում:

Եթե թիրախը Ադրբեջանն է, ապա, իհարկե, այն կկիրառվի Ղարաբաղում, թեև մյուս թիրախը կարող է լինել նաև Թուրքիան:

– Ձեր կարծիքով՝ այս իրավիճակում ինչպե՞ս կգործի Ադրբեջանը: Ի՞նչ զենք կփորձի գնել Ադրբեջանը «Իսկանդերին» և մյուս համակարգերին հակակշռելու համար:

Դժվար է իհարկե ասել: Դժվար թե Ռուսաստանը «Իսկանդեր» վաճառի Ադրբեջանին, բայց հավանաբար Ադրբեջանը կսկսի հրթիռներ ձեռք բերել կա՛մ Թուրքիայից, կա՛մ Չինաստանից հակակշռելու համար:

– Իսկ ինչո՞ւ Ռուսաստանը «Իսկանդեր» չի վաճառի Ադրբեջանին, որովհետև սա քաղաքակա՞ն հարց է:

Այո, այսօր դա քաղաքական հարց է, այդ զենքը, այսպես ասած, չափից ավելի նոր է և չափից ավելի քաղաքական, որովհետև այն, ինչ Ռուսաստանը վաճառեց Ադրբեջանին, այո, ժամանակակից զենքեր են, բայց դրանք շատ երկրներին են վաճառվել և բացառիկություն չունեն:

– Իսկ ընդհանրապես ռազմավարական ի՞նչ խնդիրներ է լուծում Ռուսաստանը՝ մատակարարելով նմանատիպ գերհզոր համալիրներ և ամրապնդելով Հայաստանի անվտանգությունը:

– Առաջին հերթին, սա քաղաքական քայլ է, քանի որ Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ անդամ, և անհրաժեշտ է ցույց տալ, որ ՀԱՊԿ անդամ պետություններն, այնուամենայնիվ, որոշ առավելություն ունեն: Երկրորդը, սա, իհարկե, վերաբերում է Թուրքիային: Չնայած Ռուսաստանի և Թուրքիայի հաշտեցմանը՝ Թուրքիան, այնուամենայնիվ Ռուսաստանի հակառակորդն է ռազմավարական իմաստով:

– Սա որքանո՞վ է ուժեղացնում Հայաստանի, հայկական բանակի պաշտպանունակությունը, ի՞նչ զինատեսակներով պետք է առաջնահերթ համալրվեն Հայատանի զինված ուժերը պաշտպանությունն ամրապնդելու համար:

Ձեր փոխարեն՝ ես, իհարկե, կգնեի ՀՕՊ միջոցներ և ամենագլխավորը՝ մարտական ինքնաթիռներ, որոնցից Հայաստանը գրեթե չունի, այս հարցում Ադրբեջանը հսկայական առավելություն ունի, և փաստորեն դուք ստիպված եք հույս դնել միայն Հայաստանում գտնվող ռուսական ռազմաօդային խմբավորման վրա: Կործանիչ ավիացիա Հայաստանն ընդհանրապես չունի, ուստի անհրաժեշտ է ձեռք բերել ինքնաթիռներ՝ բնականաբար Ռուսաստանից:

Ձեր ցամաքային զորքերի սպառազինությունը բավարար է: Ես արդեն նշեցի՝ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանն առայժմ չի կարող հաղթանակ տանել ցամաքում, բայց օդում Ադրբեջանը շատ մեծ առավելություն ունի:

– Որովհետև Ադրբեջանն ունի անօդաչունե՞ր, դա՞ նկատի ունեք:

– Ես նկատի ունեմ և՛ անօդաչու թռչող սարքերը, և՛ ինքնաթիռները՝ գումարած Ադրբեջանի դաշինքը Թուրքիայի հետ, որն ընդհանրապես հսկայական առավելություն ունի Հայաստանի նկատմամբ օդում: Այնպես որ, կրկնում եմ՝ անհրաժեշտ են ՀՕՊ միջոցներ և ավիացիա:

– Այդ անօդաչուները չեզոքացնելու արդյունավետ ի՞նչ միջոցներ կան:

Անօդաչուներին հակազդելն ընդհանրապես շատ բարդ խնդիր է: Անկեղծ ասած՝ այսօր աշխարհի ոչ մի երկրի բանակ չունի միջոցներ փոքր, անօդաչու սարքերի դեմ: ԱՄՆ-ում հակաօդային պաշտպանությունը մինչ օրս կառուցվել է օդաչուներ ունեցող սարքերի համար, բայց ոչ ոք պատրաստ չի փոքր անօդաչուներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում