Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Անկարայում ԱՄՆ դեսպանատունն ամերիկացիներին զգուշացրել է Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Գազիանթեփ նահանգում ահաբեկչական վտանգների մասին:
«Գազիանթեփի ահաբեկչական ճյուղի գործունեության հետաքննության ժամանակ տեղեկատվություն է ստացվել, որ ահաբեկիչները իրենց համար որպես թիրախ են ընտրել առևտրային կենտրոնները, սրճարաններն ու Starbucks, Big Chef ռեստորանների ցանցը, ինչպես նաև այլ օբյեկտներ, ուր այցելում են արևմտյան երկրների հաճախորդները:
Գազիանթեփում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում զգոնություն պահպանել նման տեղեր հաճախելիս և հնարավորության դեպքում խուսափել դրանցից»,- գրում է թերթը:








































