«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան մտադիր է առաջիկա օրերին հանդիպել ակումբի ղեկավարների հետ` իր ապագան քննարկելու նպատակով:
Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը բազմիցս նշել է, որ կցանկանար կարիերան ավարտել կատալոնական ակումբում:
«Ցանկանում եմ կարիերաս ավարտել «Բարսելոնա»-ում: Սակայն ակումբի հետ գործող պայմանագրիս ժամկետն ուժի մեջ է մինչև 2018 թվականը: Ներկայումս շարունակում եմ բավականություն ստանալ ֆուտբոլից: Բայց պետք է պարզություն մտցնել ապագայիս հարցում»,- AS-ը մեջբերում է Ինյեստայի խոսքերը:









































