ԱՄՆ Միչիգանի նահանգնի բնակչուհի 19-ամյա Օթեմ Բրեդենը վաճառքի է հանել իր երկուամյա քրոջը` համապատասխան հայտարարւթյուն տեղադրելով eBay աճուրդների կայքում: Երբ այս լոտի մասին տեղեկացել է ոստիկանությունը, իրավապահներն անմիջապես շտապել են Օթեմի տուն:
Այնտեղ պարզվել է, որ Օթեմն ընդհանրապես նման մտադրություններ չի ունեցել: Առաջին անգամ մտնելով այդ կայք, նա փորձարկել է աճուրդի հնարավորությունները: Տեղադրել է քրոջ նկարը, նշանակել գումարը, տեղադրել համապատասխան բացատրություն:
Այս լոտը երկար չի մնացել կայքում: Ինքն է` Օթեմն ասում է, որ հենց ստացել է վաճառքի առաջին հայտը, ինքը վաճառքի լուրը հանել է կայքից: