Wednesday, 24 04 2024
16:40
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Մարտի 1-ի կրկնակի բացահայտում

Մարտի 1-ի գործով թերևս կա կրկնակի բացահայտման անհրաժեշտություն։ Նախ, պետք է բացահայտվի Մարտի 1-ը, և բացի այդ, պետք է բացահայտվի, թե ինչու մինչ այժմ Մարտի 1-ը չի բացահայտվել և դրանով մինչ այժմ զբաղված ՀՔԾ-ն` Հատուկ քննչական ծառայությունը, ինչո՞ւ է այժմ անում քայլեր, որոնք արած պետք է լիներ մինչև հիմա։ Այդ կառույցի գործունեությունը կարգավորող որևէ փաստաթղթում գրված չէ, թե այն պետք է աշխատի նախագահի ցուցումներով։

Եթե ՀՔԾ-ն անելու բան ուներ Մարտի 1-ի գործով, նա պետք է աներ առանց Սերժ Սարգսյանի ցուցումի։ Իսկ եթե անելու բան ՀՔԾ-ն չի տեսել, այլ տեսել է Սերժ Սարգսյանը, ուրեմն թող Սերժ Սարգսյանը զբաղվի Մարտի 1-ի բացահայտման անմիջական գործողություններով, քանի որ նրա աչքն ավելի պրոֆեսիոնալ է և ավելի դիտողունակ։ Իհարկե, բոլորս էլ գիտենք, թե ինչ է կատարվում։ Իրականում Հայաստանի պետական որևէ գերատեսչություն չի գործում այնպես, ինչպես պահանջվում է օրենքով, այլ անում է այն, ինչ պահանջում է տվյալ ժամանակի քաղաքական իշխանությունը։ Բայց, նաև հենց այդ իրողությունն է պատճառը, որ Հայաստանում հնարավոր են դառնում Մարտի 1 կամ համանման այլ իրադարձություններ, անիրավություններ, բռնության և ուժի դրսևորումներ։

Որովհետև բռնության հեղինակները գիտեն, որ Հայաստանում չկա անկախ հետաքննական մարմին, որը վեր է կանգնած ամեն քաղաքականից և կանի իր սահմանադրական պարտականությունը` կբացահայտի յուրաքանչյուր օրինախախտում, յուրաքանչյուր անիրավություն՝ ուղղված ժողովրդի և պետության դեմ։ Հետևաբար, ակնհայտ է, որ Հայաստանում Մարտի 1-ի և նման այլ իրադարձությունների կրկնություններ թույլ չտալու հարցում ոչ միայն բուն Մարտի 1-ի կատարվածն է պետք բացահայտել, այլ նաև պետք է բացահայտել, թե ինչու մինչև հիմա չի բացահայտվել Մարտի 1-ը։

Այսինքն, պետք է բացահայտել, թե ինչո՛ւ Հայաստանում իբրև թե անկախ հետաքննական մարմինը չի կատարում իր անկախ հետաքննական գործառույթը` դիտավորությո՞ւնն է դրա պատճառը, թե՞ պարզապես պրոֆեսիոնալ անկարողությունը։ Եթե դիտավորությունը, ապա դիտավորյալ թերացողները պետք է ենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության, իսկ եթե պարզապես պրոֆեսիոնալ անկարողությունը, ապա պետք է համակարգը համալրվի պրոֆեսիոնալ, ազնիվ աշխատակիցներով` սկսած անմիջական ղեկավարությունից, որոնք կապահովեն համակարգի իրական, անկախ գործառույթի իրականացումը և կերաշխավորեն պետության կյանքում որևէ հակասահմանադրականության պատժելիությունը, առնվազն բացահայտվելիությունը, քանի որ պատժելն իհարկե արդեն անկախ դատական համակարգի խնդիրն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում