Tuesday, 23 04 2024
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ

««Աքվիլան» ենթադրում է բանական փոխզիջումներ»

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այսօր Երևանում մեկնարկած «ՀԱՊԿ-ը և Հարավային Կովկասը. տարածաշրջանի խաղաղության և անվտանգության հեռանկարները» թեմայով միջազգային համաժողովում հայտարարեց, որ «ինչպիսին էլ լինեն հարաբերությունները տարածաշրջանի երկրների միջև, որևէ երկրի մեկուսացումն անթույլատրելի է»:

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքերով, ՀԱՊԿ-ը կողմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ ճանապարհով և «ոչ ռացիոնալ է համարում գոյություն ունեցող մշտական լարվածության պահպանումը, որը ցանկացած պահի կարող է հանգեցնել ռազմական հակամարտության վերսկսման»:

Ն. Բորդյուժան ընդգծեց, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի ողջամիտ փոխզիջումներով: Նա մատնանշեց ներկա իրավիճակի անթույլատրելիությունը, երբ շփման գծում յուրաքանչյուր տարի մոտ 50 մարդ է զոհվում, և մեծ միջոցներ են ծախսվում ռազմական կարիքների համար, ոչ թե երկրների զարգացման նպատակով: «2009 թ. Աքվիլայում մշակված և կողմերի ընդունած բանաձևը` հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքների վրա, ակնհայտ է, որ ենթադրում է բանական փոխզիջումներ»,- նկատեց Ն. Բորդյուժան:

«ՌԴ ռազմական դոկտրինը հստակ ամրագրում է պարտավորություն՝ ռազմական աջակցություն կազմակերպության անդամ պետություններին, եթե ագրեսիա դրսևորվի ցանկացած անդամ-երկրի նկատմամբ: Դա հուսալի երաշխիք է անդամ պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանության համար»,- հավելեց Ն. Բորդյուժան:
Այնուհետև ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը ուշագրավ կարծիք հայտնեց՝ նշելով, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ անորոշությունը կարող է կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծել, ինչը կարող է անդրադառնալ նաև Հարավային Կովկասի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում