S&P Global Ratings (S&P) միջազգային վարկանիշային գործակալությունը բարելավել է 2016թ. Brent և WTI ապրանքանիշների նավթի գների կանխատեսումը մինչև 42,5 դոլար մեկ բարելի դիմաց՝ նախկինում սպասվող 40 դոլարի փոխարեն: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք վերանայել ենք մինչև տարեվերջ նավթի գների մեր կանխատեսումը՝ բարձրացնելով մեկ բարելի դիմաց մինչև 42,5 դոլար՝ նախկինում սպասվող 40 դոլարի փոխարեն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ գործակալության՝ նավթի պահանջարկի աճն առաջիկա մի քանի տարում, ըստ ամենայնի, «կմնա դրական, թեև անկայուն»:
«Նավթի ընթացիկ ավելցուկը հազիվ թե պահպանվի միջնաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարում»,- նշում է գործակալությունը: