Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

2008-ին հենց մամուլը հաղթեց հեռուստատեսությանը

Չգիտես ինչու, յոթ ստեղծագործական միություններ` գրողների, նկարիչների, կոմպոզիտորների, թատերական գործիչների եւ այլն, սկսել են լուրջ անհանգստանալ տպագիր մամուլի լրագրողների հրապարակումներով, մինչեւ իսկ հիմնել են ստեղծագործական միությունների խորհուրդ:
Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը գտնում է, որ լրագրողը պետք է զուսպ լինի, ինչպես օրինակ` հեռուստատեսային լրագրողը, իսկ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն էլ այն կարծիքին է, որ կարծես թե լրագրողները միշտ գործ անողներին են քննադատում եւ դրսի պատվեր են կատարում, ուստի որոշել են սահմանել «Կեղանք» մրցանակաբաշխությունը` գրական մշակութային արժեքները խեղաթյուրելու, մշակույթի գործիչներին անվանարկելու համար:
Ընդ որում, մրցանակակիրներին կտրվեն դիպլոմներ եւ 37 թվականի թողարկված երեք ռուբլիանոցների պատճեններ, որը կբնորոշի 37-ի ոգով գրված նյութերը, իսկ 3 ռուբլին էլ` երեք ռուբլով խիղճը վաճառողներին: Իրենց մասին գրված հրապարակումներից վիրավորված միության նախագահների` մամուլի նկատմամբ դժգոհությունը գուցե հենց սրանով էլ պայմանավորված է: Իրականում այս մարդիկ ապրում են իրականությունից դուրս` վիրտուալ հեռուստատեսային իրականությունում:
Մինչդեռ հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանի խոսքերով, մամուլը չպետք է լինի զուսպ կամ անզուսպ. դա մամուլի վերաբերյալ կեղծ եւ անորոշ կատեգորիա է, այլ պետք է լինի բազմազան, ներկայացնի տարբեր տեսակետներ եւ սպասարկի հասարակության տեղեկացված լինելու իրավունքը, ինչպես նաեւ կարծիքների բախման, քննարկումների, նոր տեսակետների ձեւակերպման հարթակ դառնա: Իհարկե, խոսքը հայհոյանքների մասին չէ, այլ թեկուզ սուր, բայց փաստարկված վերլուծությունների: Ինչ վերաբերում է այսօրվա իրավիճակին` Հ.Տեր-Աբրահամյանի խոսքերով, հիմք չունենք մամուլը կամ ինտերնետային մամուլը շատ խիստ քննադատելու: Այսօր պետք է արձանագրել, որ հասարակության հուզող խնդիրներին նախեւառաջ անդրադառնում է տպագիր մամուլը եւ մի քանի ինտերնետային կայք, եւ վերջին երկու-երեք տարվա մեջ բոլոր ամենահետաքրքիր մտքերն ու բանավեճերը տեղի են ունեցել այդտեղ. բավականին հետարքրիր դաշտ է ստեղծվել, եւ կարելի է ասել, որ ինտելեկտուալ կյանքն էլ կենտրոնացած է մամուլում: Ըստ նրա` 2008-ին մամուլը հաղթեց հեռուստատեսային իրականությանը: Նա վստահ է, որ հեռուստատեսության նպատակը մարդկանց իրական խնդիրներից շեղելն է, սուր անկյունները շրջանցելը, հարցերը լղոզելը: Նոր հերոսներ ունենք բոլոր նշված ոլորտներում, իսկ հեռուստատեսությունն իր շինծու հերոսներին է փորձում հրամցնել` տարբեր տրամաչափի աստղիկներին: Մինչդեռ ունենք Մարիամ Սուխուդյան, Նիկոլ Փաշինյան` քաղաքացիական հերոսներ, ունենք երիտասարդ բանաստեղծներ, որոնք մեր վաղվա Չարենցներն են, ունենք ինտելեկտուալներ:
Միությունների նախագահների` հեռուստատեսության զսպվածության մասին խոսելն էլ, ըստ հրապարակախոսի, նրանց սովետական մտածողությունն է մատնում: Զսպվածությունը` որպես մամուլի չափանիշ, դեմոկրատական հասարակությունում գոյություն չունի, դեմոկրատական հասարակության մեջ գոյություն ունեն ճշմարտախոս, մրցակցային եւ ազատ խոսք արտահայտող չափանիշներ, իսկ զսպվածությունը չափանիշ չէ, այլ ոճական հարց եւ ճաշակի խնդիր: «Եվ ի վերջո կան նյութեր, որոնց մասին զուսպ գրել հնարավոր չէ եւ պետք չէ, որովհետեւ եթե դա ճչացող, աղաղակող անարդարությունն է, անօրինականությունը, ինչպե՞ս զուսպ գրել դրանց մասին: Պետք չի հանդուրժողականությունը, զսպվածությունը շփոթել հարմարվողականության հետ: Ինձ համար` որպես քրիստոնյայի, օրինակը Ավետարանն է. Քրիստոսի քարոզները, երբ նա մերկացնում է իր ապրած դարաշրջանի իշխանավորներին, մեղմ ասած, զուսպ չէին: Կամ վերցրեք անցյալի հայ գրողներին ու գործիչներին` ո՞վ է նրանցից զուսպ եղել, երբ խոսել է արատների մասին», – ավելացնում է Հրանտ Տեր-Աբրահամյանը: «Կեղանք» մրցանակի նպատակը Հրանտ Տեր-Աբրահամյանն այդպես էլ չի հասկանում, քանի որ, ըստ նրա, առանց այդ էլ բոլորն էլ շատ լավ գիտեն` ո՞վ է ծախված եւ որքանո՞վ, այնպես որ, դա ամենայն հավանականությամբ անիմաստ ու որեւէ հետեւանք չունեցող նախաձեռնություն է:
Ժամանակակից գրող Կարեն Անտաշյանը, անդրադառնալով «Կեղանք» մրցանակաբաշխությանը, կարծիք հայտնեց, որ վաղուց անցել են այն ժամանակները, երբ «հրապարակային լուտանքի եւ պախարակման» միջոցով կարելի է պատժել մարդկանց մի բանի համար, որի համար պատիժ չի սահմանում պետությունն իր օրենքներով: Ըստ նրա` եթե լրագրողն իր հրապարակմամբ անցել է «ցնցողության եւ անձնական վիրավորանքի սահմանը», այդտեղ գործ ունեն անելու մեր հարգարժան իրավապահները, իսկ եթե այդ իդեալական մոդելից գանք մեր իրականություն` ակնհայտ է, որ իրոք կան լրատվամիջոցներ, որոնք խոսքի ազատության դրոշակով անպատիժ ու նպատակաուղղված «համը հանում են», հաճախ թացը չորին խառնելով` «փրթում են աջուձախ»: Դրա պատճառները տարբեր են` լրատվամիջոցի հատուկ քաղաքականություն, լրագրողի ոչ կոմպետենտություն ու կիսագրագիտություն, շուտ հայտնի դառնալու մարմաջ, շատ քիչ դեպքերում նաեւ առանձնահատուկ ագրեսիվ գաղափարականություն:
Գրողի խոսքերով, ընդհանուր առմամբ, ցանկացած հակամրցանակ, ինչպես եւ մրցանակը հավելյալ հռչակ ու ճանաչում է բերում այն ստացողին, այնպես որ, անշնորհք լրագրողների «պորտը տեղը դնելու» բոլոր ջանքերը հակառակ արդյունքն են տալու:
Անդրադառնալով Լեւոն Անանյանի հնչեցրած այն մտքին, որ հեռուստատեսությունը առավել զուսպ է մամուլի համեմատ, Կարեն Անտաշյանը նշեց, որ առանձնահատուկ վատ կարծիք ունի հայրենի հեռուստաեթերի մասին, որն առանձնանում է իր ընդգծված ոչ միայն կոնֆորմիստական, այլեւ հակաինտելեկտուալ գավառական բնույթով: «Հաստատ կարող եմ ասել, որ ամենաազատական ու ինտելեկտուալ հանրային միտքն էսօր տպագիր, հատկապես առցանց տիրույթում է: Ու ինտերնետում էսօր ոչ միայն այլընտրանքային միտքն է, այլեւ առհասարակ նորարար, արդիական, առողջ, մտահոգ միտքը», – նկատեց Կարեն Անտաշյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում