Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Forbes. Մեդվեդևը դատարկություն է

Այսօր Forbes ամսագրի ռուսական խմբագրությունն անդրադարձել է երեկ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի առաջին «մեծ ասուլիսին»՝ անվանելով նրան «դատարկություն»: Հոդվածագիրն է Forbes-ի ուկրաինական խմբագրության ղեկավար Վլադիմիր Ֆեդորինը:

Հեղինակը գրում է, որ չէր պատկերացնում, որ այդ ասուլիսն այդքան բովանդակազուրկ կլիներ: «Երեկ լրագրողների առաջ կանգնած էր մի մարդ, որը պատահական է հայտնվել իշխանությունում՝ միջին ունակություններով և բռնության նկատմամբ դժվար հաղթահարելի ձգտմամբ: Մեկնաբանել այդ ծամածռությունները՝ նշանակում է չհարգել ո՛չ քեզ, ո՛չ էլ ընթերցողներին: «Նախագահ Մեդվեդև» նախագիծը փակված է»,- գրում է Ֆեդորինը:

Նշվում է, որ այդ նախագծի մեջ ժամանակին շատ մարդիկ են «ներդրում կատարել»՝ հավատալով այդ գործին, սակայն «Ռուսաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող հասուն մարդուն կրթելու բոլոր փորձերը ոչ մի բանի չհանգեցրին»: Արդիականացման մասին անընդհատ խոսելով հանդերձ երկիրը միայն նահանջում է:

Մասնակցելով Կրեմլի ֆորումներին, աշխատանքային խմբերի աշխատանքների «Ռուսաստանի լավ մարդիկ» օրինականացրեցին այս ռեժիմը՝ նրա համար դառնալով «պահապան՝ Արևմուտքում և լիբերալ մտավորականության շրջանում»: Մինչդեռ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները շարունակում էին «սպանել, խեղդել ընդդիմությանը, գողանալ»:

Նշվել է բազմաթիվ քրեական գործերի մասին, որոնք տեղ են գտել նրա պաշտոնավարման ընթացքում՝ «Մագնիտսկու գործ», «Խիմկիի անտառի» ոչնչացում, կոռուպցիայի բազմաթիվ դեպքեր:

Մեդվեդևի նախագահության շրջանն ավարտվեց: Նրա վարկն ամբողջովին սպառված է: Բոլոր այն մտածող մարդիկ, որոնց նա խոստումներ էր բաժանում, պետք է հիմա ընտրություն անեն: «Որքա՞ն կարելի է խոսել հանցագործների հետ և նրանց հետ, ովքեր հովանավորում են նրանց»,- հարցնում է Ֆեդորինը: «Ամեն անգամ մտնել անպատիվների մեջ՝ սեփական վարկին վնաս չտալով հանդերձ, շատ դժվար է: Լավ, առաջին անգամ չգիտեիք, որ ձեզ Կրեմլից հրավեր ուղարկողները «մատնոց խաղացողներ էին»: Սակայն ինչո՞ւ դուք այնտեղ գնացիք երկրորդ անգամ, երրորդ անգամ: Դո՞ւք էլ մասնաբաժին ունեք»,- հարցնում է Forbes-ի հոդվածագիրը:

«Հիմա անհրաժեշտ է գնալ ոչ թե այնտեղ, ուր ձեզ կանչում են իշխանությունից գժված «փիառշիկները», այլ այնտեղ, որտեղ իրական օրակարգ է ձևավորվում: Պետք չէ օգնել «լիբերալ» Մեդվեդևին: Նա բովանդակային հակասություններ չունի բյուջեն գողացողների և մարդասպանների հետ: Ավելի լավ է` օգնե՛ք Նավալնուն (հայտնի հակակառավարական բլոգեր Ռուսաստանում – 1in.am), այդ դեպքում միայն հնարավորություն կա, որ նրան չեն սպանի կամ բանտ նստեցնի»,- եզրափակում է Ֆեդորինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում