Thursday, 25 04 2024
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է

Պատերազմի վերսկսման դեպքում հակամարտող կողմերը կհայտնվեն մեծ ճնշման տակ. ռուս փորձագետ

Ադրբեջանական Vesti.az կայքին տված հարցազրույցի ժամանակ քաղաքական գիտությունների թեկնածու, անվտանգության գծով ռուս փորձագետ Անդրեյ Կազանցևն անդրադարձ է կատարել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու Ռուսաստանի դերակատարությանը.

«Ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, այդպիսի հակամարտությունների կարգավորումը կարող է ձգձգվել տասնամյակներ շարունակ: Դրա վառ օրինակը կիպրական խնդիրն է (37 տարի): Այսօրվա դրությամբ ես խնդրի լուծման համար ոչ մի հնարավորություն չեմ տեսնում, կարծում եմ իրավիճակը կմնա այնպիսին, ինչպիսին որ ներկայումս է:

Դա նաև վերաբերում է խնդրի լուծման ռազմական տարբերակին, քանի որ այն շատ ծանր գին կունենա: Այժմ ուժերի հարաբերակցությունը որոշակիորեն փոխվել է, սակայն Ադրբեջանում այսօր գիտակցում են, որ դա կլինի իրական ծանր պատերազմ:

Ռուսաստանը պարզապես չի հավատում պատերազմի վերսկսման հնարավորությանը: Ժամանակին Մոսկվան առավել ջերմ հարաբերությունների մեջ էր Հայաստանի հետ, մինչդեռ ներկայումս նա հավասարակշիռ քաղաքականություն է վարում Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ:

Բայց եթե այնուամենայնիվ պատերազմը վերսկսվի, ապա Մոսկվան չի վարվի այնպես, ինչպես 1990-ական թվականների սկզբին: Միևնույն ժամանակ նա չի աջակցի Ադրբեջանին` պատերազմ սկսելու համար: Ամենայն հավանականությամբ, Մոսկվան կհայտարարի իր չեզոքության մասին:

Իմ կարծիքով, աշխարհի և ոչ մի երկիր շահագրգռված չէ Ղարաբաղում պատերազմի վերսկսումով: Դա առաջին հերթին վերաբերում է Ռուսաստանին, ԱՄՆ-ին ու Թուրքիային: Դրա համար էլ ես կարծում եմ, որ պատերազմի վերսկսման դեպքում հակամարտող կողմերը կհայտնվեն մեծ ճնշման տակ: Առաջիկա 10 տարում ես խնդրի կարգավորման հեռանկարներ չեմ տեսնում»:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի կեսերին ռուս փորձագետ, Կովկասի խնդիրների կենտրոնի գիտաշխատող Նիկոլայ Սիլաևն ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել էր, որ պատերազմի վերսկսման դեպքում, եթե այն ընդգրկի նաև Հայաստանի տարածքը, Ռուսաստանը կհայտնվի շատ անհարմար իրավիճակում, դրա համար էլ Մոսկվան ամեն գնով պետք է խուսափի պատերազմի վերսկսումից.

«Եթե զինված բախումները սահմանափակվեն միայն Ղարաբաղի տարածքով, ապա Ռուսաստանը չի միջամտի, իսկ ահա եթե Ադրբեջանը ռազմական հարված հասցնի ՀԱՊԿ գծով Ռուսաստանի դաշնակից Հայաստանին, ապա դա արդեն լրիվ այլ բան է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում