Ռուսական Regnum գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը մտադիր է 90 միլիոն դոլար ծախսել Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության ճանաչման ապահովման վրա: Այս մասին գործակալությունը տեղեկացել է իր աղբյուրներից:
Նշվում է, որ Արա Աբրահամյանն իր այդ մտադրությունը նախապես համաձայնեցրել է ռուսական կողմի հետ:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Առավել վաղ հաղորդվում էր, որ Աբխազիայի ու Հյուսիսային Օսիայի անկախությունը ճանաչած Նաուրու կղզային պետությունը Ռուսաստանից ստացել է 50 միլիոն դոլարի ֆինանսական օգնություն: