ՌԴ քննչական կոմիտեի տարածքային վարչության ղեկավար Միխայիլ Բոգինսկին լրագրողներին հայտնել է, որ երեկ Տյումենում հայ ընտանիքի 4 անդամների սպանության մեջ մեղավոր են իրենց համերկրացիները:
Ականատեսների վկայությամբ, Պետրոսյանների տուն են ներխուժել երկու դիմակավոր անձիք և կրակ բացել ընտանիքի անդամների վրա: Ենթադրվում է, որ նրանց հիմնական թիրախը եղել են 38-ամյա Լազար և 37-ամյա Գագիկ Պետրոսյան եղբայրները, որոնք նույնպես քրեական աշխարհի ներկայացուցիչներ են: Նրանց հետ միասին սպանվել է նրանց 58-ամյա մայրը, ինչպես նաև եղբայրներից մեկի 30-ամյա կենակիցը:
Քննիչներն այլ մանարմասներ չեն հայտնում: Սակայն ինչպես տեղեկացնում են լրագողները, Պետրոսյան եղբայրները ոչ մի տեղ չեն աշխատել, նախկինում դատվել են Նեֆտեյուգանսկ քաղաքում, ապա՝ մի քանի տարի անց կացրել Տյումենի բանտում: