ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալները ստանձնել են ԱՄՆ Մինեսոտա նահանգի առևտրի կենտրոնում կատարված հարձակման պատասխանատվությունը, հայտնում է Independent-ը` վկայակոչելով զինյալների հայտարարությանը:
«Նախօրեին Մինեսոտայում հարձակումն իրականացրել է ԴԱԻՇ-ի զինվորը»,- մեջբերում է պարբերականը զինյալների հայտարարությունը:
Շաբաթ օրը Մինեսոտա նահանգի Սենտ Քլաուդ քաղաքի առևտրի կենտրոնում տղամարդը դանակով վիրավորել էր ութ մարդու: Հարձակման ժամանակ նա հիշեցրել է Ալլահի անունը և հարցրել տուժածներից մեկից, թե նա արդյոք մուսուլմա՞ն է: Հարձակվողին չեզոքացրել են իրավապահ ուժերը: Ոստիկանությունը հրաժարվել է տեղի ունեցածը ահաբեկչություն համարել:










































