Անգլիական «Քրիսթալ Փալաս»-ի հարձակվող Քրիստիան Բենտեկեն խոսել է իր՝ «Լիվերպուլ» տեղափոխության և այդ ակումբում անցկացրած ժամանակահատվածի մասին:
«Հպարտ էի, որ համաձայնության հասա «Լիվերպուլ»-ի հետ: Իրոք, այդ ակումբի ֆուտբոլիստ լինելը հպարտության զգացում էր պատճառում ինձ:
Թիմի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն ամեն ինչ արեց, որ ես հաջողության հասնեմ «Լիվերպուլ»-ում, սակայն վնասվածքը խանգարեց ինձ: Ափսոսում եմ, որ չկարողացա օգտակար լինել այդ թիմին:
Անհաջողության համար պետք է մեղադրեմ միայն ինձ: Ես չեմ զղջում, որ տեղափոխվել եմ «Լիվերպուլ»», – ասել է Բենտեկեն:
Հիշեցնենք, որ Բենտեկեն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Լիվերպուլ»-ից տեղափոխվեց «Քրիսթալ Փալաս»:









































