«Ինձ չեք կարող հունից հանել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Էջմիածնի գործող քաղաքապետ քաղաքապետի թեկնածում Կարեն Գրիգորյանը՝ չպատասխանելով լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին նախօրեին Էջմիածնում տեղի ունեցած միջադեպին: «Դուք իրավասու չեք ինձ այդ մասին հարցեր տալ, դիմեք իրավասու մարմիններին»,- հորդորեց Կ. Գրիգորյանը:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 16-ի գիշերը կրակել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդու, Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ: Կարեն Գրիգորյանը այդ պահին եղել է մեքենայի մեջ:
Մանրամասները՝ տեսանյութում:









































