Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին նախորդ ամռանն է ընդունել ակումբն ու արդեն իր անունը գրել ֆուտբոլի պատմության էջերին:
Իտալացի մասնագետի գլխավորությամբ «Բավարիա»-ն մրցաշրջանի լավագույն մեկնարկն է գրանցել ակումբի պատմության մեջ: Այդ մասին հայտնում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը:
2016/17 թվականների մրցաշրջանում «Բավարիա»-ն արդեն 5 հաղթանակ է տարել 5 խաղում, 20 գոլ է խփել և գոլ բաց չի թողել: Այդ ցուցանիշով Կարլո Անչելոտին գերազանցել է Խոսեպ Գվարդիոլային, Յուպ Հայնկեսին և Օտմար Հիտցվելդին:









































