Միլանի «Ինտեր»-ը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկանում էր գնել Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի տրանսֆերը: Այդ մասին հայտնում է Sports Illustrated-ը:
Տեղեկությունների համաձայն՝ իտալական գրանդը պատրաստ էր 85 մլն եվրո վճարել Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: Սակայն «արքայական ակումբ»-ը չի ուսումնասիրել միլանցիների առաջարկը:
Ռոդրիգեսը ցանկանում է ապացուցել Զիդանին, որ օգտակար կլինի «արքայական ակումբ»-ին: Ֆրանսիացի մասնագետն իր հերթին օրերս հայտարարել է, որ գոհ է ֆուտբոլիստի կատարած աշխատանքից և ցուցադրած խաղից:









































