Երբ նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենը հրաժարարվեց մասնակցել մյուս տարի կայանալիք աշխարհի առաջնությանը, նրա տեղը զբաղեցրեց ռուսաստանցի գրոսմայստեր Ալեքսանդր Գրիշչուկը: Նոր վիճակահանության համաձայն` Արոնյանը խաղալու է հենց Կառլսենին փոխարինած Գրիշչուկի հետ:
Վիճակահանության համաձայն`կազմվել են հետեւյալ զույգերը.
Արոնյան – Գրիշչուկ
Կրամնիկ – Ռաջաբով
Թոփալով – Կամսկի
Գելֆանդ – Մամեդյարով:
Մրցաշարը նախատեսված է անցկացնել 2011թ.-ին Թաթարստանի մայրաքաղաք Կազանում: