Ռուսական ավիացիան կարող է վերականգնել Սիրիայում «չափավոր ընդիմության» ռմբակոծումը, եթե ԱՄՆ-ը մեծ ջանքեր չգործադրի այն բանի համար, որ նրանք դադարեն համագործակցել ծայրահեղականների հետ, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը, հայտնում է BBC-ն:
Բոգդանովը հայտնել է, որ «սահմաններ» կա այն բանին, թե որքան երկար Մոսկվան կարող է սպասել թե դա երբ տեղի կունենա:
Այնուամենայնիվ, ՄԱԿ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ նրանք դեռևս սպասում են Հալեպում հումանիտար օգնություն հասցնելու թույլտվության: Հումանիտար օգնությամբ շուրջ 20 բեռնատար երկուշաբթի օրվանից սպասում են թուրք-սիրիական սահմանը անցնելու թույլտվության, երբ ուժի մեջ է մտել հրադադարի համաձայնությունը:
ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիվանագիտության կողմից կնքված հրադադարի շրջանակներում կառավարական ուժերը և ապստամբները պետք է հեռանան այդ ճանապարհից: Սակայն ապստամբները հրաժարվում են հեռացնել իրենց ուժերը, քանի դեռ կառավարական զորքերը չեն հեռացել:
BBC-ին տված հարցազրույցում Բոգդանովը վստահություն է հայտնել, որ Սիրիայի կառավարությունը կպահպանի հրադադարի պայմանները, սակայն ավելացրել է, որ կասկած կա «չափավոր ընդդիմության» վերաբերյալ:
Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ը պետք է ջանքեր գործադրի այն բանի համար, որ նրանց համոզի դադարեցնելու համագործակցությունը «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի հետ:










































