ԱԺ «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այսօր անդրադարձավ նորանշանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հայտարարությանը, թե Հայաստանում չկան քաղբանտարկյալներ: Նրա խոսքով՝ նոր դատախազը չի ծառայելու ժողովրդին, և երկրում ոչինչ չի փոխվելու:
«Հայաստանում գործում է ավտորիտար մի համակարգ, որը տեղի ունեցավ դատախազի ընտրության ժամանակ»,- ասաց նա: Դիտարկմանը, որ ընդամենը երեք պատգամավոր դեմ քվեարկեց դատախազի ընտրությանը, Փոստանջյանը պատասխանեց, որ, ցավոք, «Ժառանգություն» խմբակցությունում կուսակցության անդամներից միայն ինքն է, խմբակցության մյուս անդամներն իշխանության շահն են սպասարկում: «Նրանք վարչախմբի ներկայացուցիչներն են, նրանք հավանություն են տալիս ավտորիտար վարչախմբին ու կրեմլյան կարգադրություններին»,- նշեց Փոստանջյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:








































