Tuesday, 09 06 2026
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը

Իշխանությունը ընտրություններից առաջ գնաց թարմացման օպերացիայի. Լևոն Զուրաբյան

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը մեծ հաջողություն է համարում ընտրական օրենսգրքում փոփոխությունների շուրջ իշխանության և ընդդիմադիր քաղաքական ուժերի միջև ստորագրված համաձայնագիրը: Խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը Լևոն Զուրաբյանն ընդգծեց, որ ոչ մեկի համար սպասելի չէր, որ իշխանությունները ստոր ագրված ցուցակների հրապարակման հարցում կգնան զիջումների, քանի որ նրանք երկար ժամանակ դիմադրել են ընդդիմության կողմից դրված այդ պահանջին:

«Այն, ինչ կատարվեց սեպտեմբերի 13-ին, առանց չափազանցության կարելի է համարել մեր քաղաքացիական հասարակության և քաղաքական ուժերի հաղթանակը: Վերջապես իշխանությունները կատարեցին այդ պահանջը առանց հղումներ տալու Վենետիկի հանձնաժողովին և Սահմանադրական դատարանին»,-նշեց Զուրաբյանը:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ առաջին անգամ Հայաստանում ստեղծվում է նոր իրավիճակ, որտեղ հնարավոր է իշխանության փոփոխություն ընտրությունների միջոցով: «Այստեղ արդեն քաղաքական ուժերի ակտիվությունից է կախված, որքանով մենք կկարողանանք օգտվել այս հնարավորությունից: Եթե մենք ակտիվ լինենք, միասնական լինենք, ապրիլի 2-ը կարող է լինել շրջադարձային»,- ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

Անդրադառնալով խոսակցություններին, թե իշխանությունները կարող են հրաժարվել ստորագրված համաձայնագրից, ինչպես եղավ առաջին համաձայնագրի դեպքում, որով նախատեսվում էր ընտրություններից առաջ 10 մատնահետքերով էլեկտրոնային նախագրանցման գործընթաց կազմակերպել և ընտրողների գրանցման գործընթացը տանել նույնականացման քարտերով, Զուրաբյանն ասաց. «Իշխանություններն այս համաձայնագրից հրաժարվելու ոչ մի տարբերակ չունեն: Առաջին համաձայնագիրը կնքվել էր պայմանով, որ պետք է կյանքի կոչվի ֆինանսական միջոցներ գտնելու դեպքում: Այս համաձայնագիրը «եթե-ներ չի պարունակում, ուստի իշխանությունները սրանից հրաժարվելու հնարավորություն չունեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում