Հայաստանը նվաճել է երկրորդ ոսկե մեդալը Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում:
Մինչև 17 տարեկանների պայքարի 85 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճել է Կարեն Ավագյանը, ով երկամարտում հավաքել է 330 կգ:
85 կգ քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Հմայակ Հարությունյանը երկամարտի 285 կգ արդյունքով չորրորդն է:










































