«Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը հաստատել է, որ նախորդ ամռանը բանակցություններ է վարել մի շարք ակումբների հետ:
Նեյմարի գործակալ Վագներ Ռիբեյրոն ավելի վաղ հայտարարել է, որ ՊՍԺ-ն ֆուտբոլիստին տարեկան 40 մլն եվրո աշխատավարձ է խոստացել, ինչպես նաև հյուրանոցային ցանց, որը կկրի Նեյմարի անունն ու ինքնաթիռ:
«Մի շարք ակումբների հետ բանակցություններ վարելուց հետո որոշեցի մնալ «Բարսելոնա»-ում, քանի որ երջանիկ եմ այստեղ: Չեմ կարող հաստատել ՊՍԺ-ի առաջարկությունների մասին շրջանառվող լուրերը, քանի որ չեմ սիրում խոսել թվերի մասին»,- BleacherReport-ը մեջբերում է Նեյմարի խոսքերը:











































