Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ԱՄՆ. Ժամանակն է, որ կողմերը համաձայնության գան ԼՂ կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ (տեսանյութ)

ԱՄՆ պետդեպարտամենտի կայքի փոխանցմամբ, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Գորդոնն անդրադարձ է կատարել համայն աշխարհում ԱՄՆ առաջնահերթ խնդիրներին:

ԱՄՆ-ը առաջին հերթին պետք է գլոբալ խնդիրների հարցում համատեղ աշխատանքներ տանի իր եվրոպական գործընկերների հետ: Դա մասնավորապես վերաբերում է Աֆղանստանին և Իրանին, Հյուսիսային Աֆրիկային և Մերձավոր Արևելքին:

ԱՄՆ-ը փորձել է առավել կառուցողական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, քանի որ նախագահ Բարաք Օբաման այդ պլանում ծանր ժառանգություն է ստացել իր նախորդից: Ռուս-ամերիկյան հարաբերությունների այդ մակարդակը չի բխել ԱՄՆ-ի շահերից, ինչի համար էլ Օբաման ձգտում է Ռուսաստանի հետ առավել սերտորեն համագործակցել հատկապես այն ոլորտներում, որոնցում համընկնում են ռուս-ամերիկյան շահերը:

ԱՄՆ-ը ողջունում է Եվրոպայի նախաձեռնած «Արևելյան գործընկերություն» նախագիծը, որի նպատակը Ուկրաինայում, Բելառուսում, Մոլդովայում, Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ժողովրդավարության, կայունության ու անվտանգության ամրապնդումն է: ԱՄՆ-ը ինքը համանման մոտեցում է ցուցաբերում այդ երկրների նկատմամբ և համակարծիք է իր եվրոպական գործընկերների հետ:

Կովկասում ամերիկյան, եվրոպական և միջազգային այլ ջանքերը որոշակի արդյունք տվել են, սակայն տարածքային վեճերը լուրջ խոչնդոտ են հանդիսանում քաղաքական և տնտեսական բարեփոխումների համար, ինչպես նաև բացասականորեն են ազդում տարածաշրջանի կայունության վրա:

Վրաստանն Աֆղանստանի հարցում ՆԱՏՕ-ի կարևոր գործընկեր է, և ԱՄՆ-ը մեծապես աջակցում է Վրաստանում ժողովրդավարական բարեփոխումներին: ԱՄՆ-ը իր եվրոպական գործընկերների հետ շարունակելու է աջակցել Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, որը ճանաչված է միջազգային հանրության կողմից: ԱՄՆ-ը այսուհետ նույնպես աջակցելու է խաղաղ ճանապարհով Աբխազիայի ու Հարավային Օսիայի խնդրի կարգավորմանը:

Տարածաշրջանի մյուս երկրներում ԱՄՆ-ը դարձյալ շեշտը դնելու է ժողովրդավարական բարեփոխումների ու քաղաքական բաց տիրույթի ձևավորման վրա: ԱՄՆ-ը աջակցելու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև ակտիվացնելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների` Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ իր համագործակցությունը, որպեսզի դրանով իսկ Հայաստանին և Ադրբեջանին օգնի հասնելու ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

ԱՄՆ-ը կարծում է, թե արդեն ժամանակն է, որ կողմերը համաձայնության հասնեն հիմնական սկզբունքների շուրջ և ձեռնամուխ լինեն խաղաղության համաձայնագրի մշակմանը: ԱՄՆ-ն ու Եվրոպան պետք է համատեղ գործեն, որպեսզի կարողանան կանխել Եվրոպայում նոր հակամարտությունների ի հայտ գալը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում